Aravot.am-ի հարցին ի պատասխան նա ասաց․ «Չգիտեմ՝ ինչքանո՞վ եք տեղյակ, ինչքանով՝ չէ, էնտեղ քանակ կա․․․ շատ քիչ քանակություն էր, հանգամանքներ կային, էլի, մի քիչ»։
Թե ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, Արտակ Մնացականյանը հրաժարվեց մանրամասնել, միայն նեղսրտեց, որ քննությունն ավարտվել է, ամեն ինչ անցյալում է, իսկ մենք նորից ենք թեմային անդրադառնում։
«Ուրիշ հարց էր մի քիչ»,- ասաց նա։ Հարցին՝ ինչո՞ւ է խուսափում եւ չի ցանկանում պարզաբանել, որ մարդիկ էլ իմանան՝ պատասխանեց․ «Մարդիկ ամեն ինչ գիտեն»։
Վարչական շրջանի ղեկավարի հետ զրույցը՝ այդ թվում նաեւ խոշորացված համայնքների խնդիրների եւ ձեռքբերումների մասին՝ տեսանյութում
Հիշեցնենք, 2024 թվականի մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում։
Արթիկի ոստիկանները թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել էին նրան եւ տեղափոխել ոստիկանության բաժին։ Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել էր թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։Արտակ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը «Կանեփ»-ի բույսի չորացած թփեր են, որոնք անցած տարվա սեպտեմբերին քաղել է Մաստարա բնակավայրի «Ֆերմաներ» կոչվող տարածքում վայրի աճած կանեփի թփերից, չորացրել և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test