Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գեղարքունիքի «հավերժ ուսանող» մարզպետը hraparak.am hraparak.am

time
Գեղարքունիքի «հավերժ ուսանող» մարզպետը

2018-ի թավշյա հեղափոխություն կոչված իշխանափոխությունից հետո բարձր պաշտոնների նշանակվեցին ՔՊ կուսակցության մի շարք անդամներ, որոնց կրթությունը, մասնագիտական որակները, փորձն իրենց պաշտոններին համապատասխան չէ։ Օրինակ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված է նրա կենսագրությունը։ 1984թ․ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ծնված Կ․ Սարգսյանը 2002 -2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ՝ ստանալով մարզական լրագրողի որակավորում։ 2002 – 2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2016թ.-ին ընդունվել է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, որն ավարտելու մասին տեղեկություն չկա: 9 տարում նա չի կարողացել ավարտել այդ բուհը:

Նա 01.04.2019թ. -ից մինչև 04.05.2019թ. պաշտոնավարել է որպես «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրեն, 04.05.2019թ. -ից մինչև 1 5.11.2019թ.՝ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն, 20.11.2019թ. -ից մինչև 05.02.2020թ. «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ, 2020-ից մինչև 2021թ սեպտեմբերի 3-ը՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ: 2021 թվականի սեպտեմբերի 8-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ:

Մասնագիտությամբ մարզական լրագրող Կ․ Սարգսյանը ոռոգման, մելիորացիայի համակարգերը, Ջրային կոմիտեն ղեկավարելու համար ի՞նչ մասնագիտական գիտելիքներ ու փորձառություն ունի։ Կ․ Սարգսյանի ինքնակենսագրականում մեծ բացեր կան։ Նշված է, որ 2009 -2015թթ․ Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2018 -ին առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Պարզ չէ, թե պատգամավորության թեկնածու առաջադրվելն ի՞նչ առնչություն ունի աշխատանքային գործունեության հետ, որ գրված է այդ ենթավերնագրի տակ։ Իսկ թե Կարեն Սարգսյանն ինչո՞վ է զբաղվել 2015-2019 թվականներին, հայտնի չէ։ Կարծում եմ՝ այնպիսի գործունեությամբ, որի մասին ամաչել է նշել իր կենսագրության մեջ։

Ոսկան Սարգսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test