Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատավոր Սուրեն Անտոնյանի գործը վերաբացվում է. ԲԴԽ-ն վարույթի վերսկսման օր է նշանակել 168.am 168.am

time
Դատավոր Սուրեն Անտոնյանի գործը վերաբացվում է. ԲԴԽ-ն վարույթի վերսկսման օր է նշանակել

Շուրջ 10 օր առաջ 168.amանդրադարձել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի՝ նոր երևան եկած հանգամանքի բերումով Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթի վերաբացման հեռանկարին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռ կայացրեց` արձանագրելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում` վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կապակցությամբ:

ՄԻԵԴ վճռով արձանագրվեց, որ հանդես գալով որպես դատարան` Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահն ունեին այնպիսի փոխկապակցվածություն, որը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունը:

Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ Գրիգոր Մինասյանի ներկայացրած կարգապահական պատասխանատվության միջնորդությունների քննությանը Կարեն Անդրեասյանի մասնակցությունը, ըստ ՄԻԵԴ-ի վճռի, խնդրահարույց է եղել և դարձել համակարգային խնդիր` վերջիններիս մասնակցությամբ բոլոր գործերով:

Շատ ջրեր էին հոսել այդ ժամանակից, իրավասու պաշտոնատար անձինք, իհարկե, ցանկանում էին «ցրել» թեման, որ մոռացվի ու գնա, բայց դատավորի վճռականությունն ու մամուլի հետևողականությունն իրենց գործն արեցին:

Այսօր ԲԴԽ-ն որոշում կայացրեց՝

1. Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ԲԴԽ 26.01.2023թ. թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշումը:

2. Նոր որոշման կայացման նպատակով արդարադատության նախարարի՝ 2022թ. դեկտեմբերի 26-ին 111-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար ԲԴԽ նիստը նշանակել 2025թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին՝ ԲԴԽ վարչական շենքում:

Իսկ սա նշանակում է, որ դատավոր Սուրեն Անտոնյանի գործը կվերաբացվի, և ուրեմն show must go on: Սա էլ իր հերթին նշանակում է, որ այսպիսի վերաբացումներ մենք առնվազն կտեսնենք լիազորությունները դադարեցված դատավորներ Դավիթ Հարությունյանի, Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և այլոց գործերով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test