Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ֊ն գնաց տուն և որոշեց` նույն Վարդավառի շոուն սարքել hraparak.am hraparak.am

time
ՔՊ֊ն գնաց տուն և որոշեց` նույն Վարդավառի շոուն սարքել

Երեկ ավագանու նիստից հետո գրեցի, որ Քաղաքի օր տոնակատարությունը որոշվեց չանել։ Հարցը օրակարգից հանվեց, հենց քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը առաջարկեց հարցը հանել ու ոչ մի բան չանել այս տարի, որևէ առարկություն որևէ խմբակցության կողմից չեղավ։ ՔՊ-ն գնաց տուն որոշեց նույն Վարդավառի շոուն սարքի ու սկսեցին հայտարարել, որ արտահերթ նիստ են հրավիրելու ու պահանջելու են նշել Քաղաքի օրը։ Բայց նախ տեղեկացնեմ, որ ավագանու համապատասխան հանձնաժողովի նիստի ընթացքում «Գյումրու օր» միջոցառման համար նախատեսված գումարի և ամսաթվի (հոկտեմբերի 18) վերաբերյալ քննարկմանը հստակ մտահոգություններ են արտահայտել ներկա ԲՈԼՈՐ խմբակցությունների ներկայացուցիչները (ՔՊ ավագանիները ներառյալ)։ Բոլորը համաձայն են եղել, որ լիարժեք ու Գյումրիին հարիր տոնակատարություն կազմակերպելու համար հատկացվող գումարը բավարար չէ, ծախսերը հիմնավորված չէ, իսկ եղանակն էլ տվյալ ժամանակահատվածում կարող է բարենպաստ չլինի և տրամադրվող գումարը արդյունքում կարող է չծառայել իր նպատակին: Քննարկումների ընթացքում որոշվել է առաջարկել գումարը տրամադրել Ամանորի տոնական օրերը յուրահատուկ կերպով կազմակերպելուն, քանզի այս տարվա ավարտին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը ազատ օրեր են ստացվում և Գյումրու զբոսաշրջային գրավչությունը ավելացնելու համար ավելի նպատակահարմար է կենտրոնանալ այդ օրերի վրա: Այսպիսով քաղաքի բյուջեից գումար կծախսվեր և հնարավորություն կտայինք Գյումրիի հյուրանոցային և ռեստորանային տնտեսվարողներին ոչ թե 1, այլ 5 օր ունենալ հյուրեր, ապահովել ժամանց, քաղաքն էլ կունենար ևս մի քանի օրվա ինքնատիպ միջոցառմների համբավ ամբողջ հանրապետությունում: Այս ամենին Մշակույթի հանձնաժողովի նիստին դեմ չի արտահայտվել ոչ ոք: Ավագանու նիստից առաջ քաղաքապետը հրավիրել է իր հետ հանդիպման հանձնաժողովի անդամներին (ՔՊ ավագանիները հանդիպմանը չմասնակցեցին) և առաջարկել է ամեն դեպքում անել «Գյումրու օր» միջոցառումը, ուղղակի գումարը նվազեցնել (14 մլն-ի փոխարեն 6մլն) և մնացած մասը ուղղել Ամանորի միջոցառումներին: Հանձնաժողովի ներկա բոլոր անդամները համաձայնվեցին:

Սակայն ինչպես նշեցի վերևում, նիստի ընթացքում հենց քաղաքապետը հարցը հանեց օրակարգից, որին դեմ նորից ոչ մի խմբակցություն չարտահայտվեց: Հետո տուն են գնում ու նախ ՔՊ-ն է հայտարարում, որ ավագանու արտահերթ նիստ է հրավիրելու «Գյումրիի օր» միջոցառման հետ կապված, առավոտյան էլ քաղաքապետն է նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու մասին տեղեկացրել: Մեր դիրքորոշումը և մտահոգությունները նույնն են, փոփոխման ենթակա չեն: ԵՎ եթե հարցը երեկ դրվեր քվեարկության, մենք կողմ կքվեարկեինք միջոցառման անցկացման այն ֆորմատին, որի մասին խոսվել էր նիստից առաջ քաղաքապետի մոտ:

Այն, որ հերթական անգամ աղմուկ է ստեղծվում մի հարցի շուրջ, որը արհեստականորեն ուռչացվում է ՔՊ-ի կողմից, մեզ համար զարմանալու չէ: Երկրին վերաբերող կարևորագույն ու էքզիստենցիալ հարցերը տապալելուց հետո, իհարկե, միայն «տմբլըտաշի» շուրջ է աժիոտաժ ապահովվում այս մարդկանց կողմից: Իսկ քաղաքապետի դիրքորոշման արդեն երկրորդ անգամ փոփոխությունը տարակուսանք է առաջացնում: Ինչևէ:

Մեր խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու: Հ.Գ. Մշակութային միջոցառումներին մեր հարազատ Գյումրիում մենք միայն կողմ ենք ու դա ապացուցել ենք գործով: Ուղղակի կա շատ կարևոր գործոն: Մեր ունեցած սուղ բյուջեի միջոցներով կազմակերպվող միջոցառումները, պետք է ունենան կանխատեսելի որակական չափելիություն և զբոսաշրջային աշխուժության ապահովման հստակ բաղկացուցիչ: Այսքանը:

Իմ հզոր համայնք խմբակցության ավագանու անդամ Սուսաննա Մոսոյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test