«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ բացառիկ տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը վերջնականացրել է Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու իր սցենարը։ Եթե մինչ այս ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, թե պատրաստվում է Աստվածաշունչ կարդացած մարդկանց հետ խորհրդի ձևավորման միջոցով գնալ Էջմիածին՝ «հոգևոր հավաքի», ապա հիմա այդ գաղափարը վերածվել է կոնկրետ ծրագրի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է օգտագործել Տեր Արամ քահանա Ասատրյանի խոսքերը, որոնք վերջինս հնչեցնում է դժգոհությամբ, թե եկեղեցու ներսում իրենց ճնշում են և ստիպում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Փաշինյանի պլանի համաձայն՝ հենց այդ հայտարարությունների հիման վրա նա փորձելու է վերնագրել իր քայլերը որպես հոգևորականների իրավունքների պաշտպանություն և բարձրացնել այն թեզը, որ Կաթողիկոսը ճնշում է իր ստորադասներին և պետությունը պետք է եկեղեցին պաշտպանի կաթողիկոսից։
Այս սցենարի մեջ Փաշինյանի համար իսկական «նվեր» կլինի, եթե Գարեգին Երկրորդը որոշի նկատողություն տալ կամ կարգալույծ անել Արամ քահանային։ Դա կդիտարկվի որպես ևս մեկ պատժիչ գործողություն, և իշխանությունը կօգտվի պահից՝ գրոհի Վեհարանի վրա՝ ներկայացնելով այն որպես «հոգևոր հավաք», «հոգևոր զրույց» և այլն։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test