Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանի ջանքերով ընտրությունների մասնակիցների թվի նոր ռեկորդ կլինի hraparak.am hraparak.am

time
Փաշինյանի ջանքերով ընտրությունների մասնակիցների թվի նոր ռեկորդ կլինի

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «գաղափարախոսական» մասը պարզ է. Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկել է խաղաղության իր կոնցեպտը`համակերպվել պարտության հետ, ընդունել ադրբեջանաթուրքական հպատակությունը, ինչը կապահովի խաղաղ կյանք, որոշակի բարեկեցություն: Բայց սա բավարար չէ իշխանության վերարտադրության ընթացքը սահուն դարձնելու համար. հարցումները ցույց են տալիս, որ հայ հասարակության առնվազն 60 եւ ավելի տոկոսը մերժում է Փաշինյանին եւ չի քվեարկելու նրա կուսակցության օգտին: Փաշինյանին պետք է հնարավորինս մասնատել այդ 60 տոկոսը, որ այն չհավաքվի մի տեղ, կամ նույնիսկ մի քանի տեղ: Բաժանիր, որ հաղթես սկզբունքը միշտ էլ օգտագործվել է, բայց քանի որ Փաշինյանի վարկանիշը խայտառակ ցածր է, նա փորձելու է ընդդիմադիր ընտրազանգվածը բաժանել հնարավորինս ավելի շատ մասերի:

Եթե Փաշինյանը հնարավորություն ունենար այնպես անել, որ Հայաստանում գործեր մի քանի տասնյակ հազար կուսակցություն, որ ամեն մի գյուղում, քաղաքում լինեին մի քանի կուսակցություն եւ դրանք առանձին -առանձին մասնակցեին ընտրություններին եւ ամեն մեկը ստանար իր ընտանիքի կամ հարեւանների ձայները`10-100 ձայն, ու ոչ մեկը չանցներ խորհրդարան, ապա դա նրա համար իդեալեական կլիներ: Այդ դեպքում եթե իր ղեկավարած Քաղաքացիական պայմանագիրը ստանար անգամ 5 տոկոս` կհաղթահարեր անցողիկ շեմը, ինքը կհայտարարեր, որ ժողովրդի մեծամասնությունն ընտրել է իրեն եւ ինքը կարող է միանձնյա կառավարություն ձեւավորել: Իրենից հետո առավել ձայն ստացած մյուս երկու կուսակցություններին էլ կնշանակեր ընդդիմություն, որոնք խորհրդարանում որպես ընդդիմադիրներ կբարձրացնեին իրենց քաղաքի աղբահանության կամ ջրամատակարարման հարցը: Մի քանի տասնյակ հազար կուսակցություն չկա Հայաստանում, բայց 120 կուսակցություն կա, ինչն այնքան էլ վատ չէ, որովհետեւ նույնիսկ դրանցով կարելի է որոշակի խնդիր լուծել, եթե ընտրություններին մասնակցի դրանց կեսը: Իսկ որքան ընտրությունները մոտենում են, պարզ է դառնում, որ այս ընտրությունները ռեկորդային են լինելու մասնակիցների թվով:

Հայաստանում գրանցված կուսակցությունների ճնշող մեծամասնությունը մարդ կուսակցություններ են. կուսակցության նախագահ, եւ 1-2 կուսակցական, մյուսներում կուսակցականների թիվը չի անցնում մեկ տասնյակը: Ընտրություներին մասնակցելը ֆինանսական մեծ ռեսուրս է պահանջում, միայն նախընտրական գրավը 10 միլիոն դրամ է, որը կարող ես կորցնել անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում: Եթե մարդը կամ պայմանական` մարդիկ գիտեն, որ չեն հաղթահարելու, ինչո՞ւ վտանգի տակ դնեն իրենց 10 միլիոնը, կամ` ի՞նչ իմաստ ունի մասնակցել մի միջոցառման, որին դու հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունես: Բայց արդեն այն փաստը, որ բազմաթիվ կուսակցություններ ինքնամոռաց պատրաստվում են ընտրություններին, որ վաղուց մոռացված եւ պատմություն դարձած կուսակցությունները վերակենդանացման փուլում են, իսկ շատերը ստեղծվել են վերջին մի քանի տարիներին, խոսում է այն մասին, որ առաջիկայում մեզ բավականին հետաքրքիր ներկայացում է սպասվում:

Իշխանությունը բոլոր մասնակիցներին թույլատրելու է անխնա քննադատել իրեն, մեղադրել ինչում ասես, դավաճանությունից մինչեւ կոռուպցիա, քաղաքական բռնաճնշումներից մինչեւ վատ կառավարում, երկրի գոյության վտանգում, խոստանալով, որ հաղթելու դեպքում իրենք կապահովեն բոլոր խնդիրների լուծում, արդար, ազատ եւ բարեկեցիկ հասարակություն, ազգին եւ պետությանը անմնացորդ եւ անշահախնդիր ծառայելու նվիրում: Ընդ որում, բոլոր այդ ընդդիմադիրները իշխանությանը քննադատելուց բացի, պարտադիր պետք է քննադատեն նաեւ իրար. մեկը կասի, որ սրանք նախկիններն են, կամ նախկինի նախկինները, մյուսները կապ կտեսնեն ներկաների հետ: Պետք է, որ ձայները հնարավորինս մասնատվեն, փոշիանան:

2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ապահովել 25 կուսակցության կամ դաշինքի մասնակցություն, այո, այդքան թվով մասնակցի փաստը նրա աշխատանքի արդյունքն էր ու հաջողությունը, այս ընտրություններում մասնակիցների թիվը առնվազն 10-15-ով ավել կլինի, եթե ոչ ավելի շատ: 2021 խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների 20 տոկոսի ձայնը փոշիացավ, խորհրդարան չանցած կուսակցությունները ստացել էին ընտրողների 20 տոկոսի քվեները` 250 հազարից ավելի ձայն: Եթե այն ժամանակ այդ ձայները տված լինեին խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքին կամ «Պատիվ ունեմ»-ին, երկրում հիմա բոլորովին այլ վիճակ կլիներ:

Այս անգամ Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ այդ ցուցանիշը հասնի 30-35 տոկոսի: Փաշինյանին ընտրել չցանկացող, նրա իշխանությունը մերժող 60 տոկոս ընտրազանգվածի ձայների կեսը փոշիացնելն արդեն իսկ մեծ արդյունք կլինի, կարելի է ասել` հաղթանակի կեսը: Իսկ ամեն ինչ գնում է հենց այդ ուղղությամբ:

Թե դրան ինչ կարող է հակադրել ընդդիմությունը, առավել քան պարզ է. բոլորին միավորել հնարավոր չէ, եւ պետք էլ չի: Պարզ է, որ այդ մասնակիցների մեծ մասը գործում է Փաշինյանի ցուցումով եւ չի միավորվի ոչ մի պայմանով, բայց ընդդիմադիր բեւեռ կամ մի քանի բեւեռներ ձեւավորել միանգամայն հնարավոր է, հասարակությունը պետք է իմանա, թե որ ուժին ձայն տալով է, որ իր ձայնը ոչ միայն չի կորելու, այլ չի աշխատելու Փաշինյանի օգտին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test