Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ճգնում է արդարացնել Դոհայի դեմ օդային հարձակման անհաջողությունները, բայց այլևս չի կարող «անպատիժ խախտել միջազգային իրավունքը»: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիթ ալ-Անսարին: Նրա խոսքը մեջբերում է թուրքական «Անադոլուն»:
Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դիվանագիտական կարևոր բացահայտում է արել: Նրա ներկայացմամբ, արաբա-իսլամական գագաթաժողովից զատ սեպտեմբերի 15-ին Դոհայում «պետությունների առաջնորդների մակարդակով գումարվել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստ, որն ընդունել է Իսրայելի հարձակման դեպքում կոնկրետ քայլեր նախանշող հռչակագիր»:
Ի՞նչ կոնկրետ քայլերի մասին է խոսքը, մանրամասնություններ հայտնի չեն, փաստաթուղթը, ի տարբերություն արաբա-իսլամական գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության, հրապարակված չէ:
Ալ-Անսարիի երկրորդ չափազանց կարևոր հայտարարությունն այն է, որ Դոհան «քաղաքական հարցերը մղում է երկրորդ պլան և կենտրոնանում անվտանգության ապահովման միջոցառումների վրա»: Նա ասել է, որ խոսք չի կարող լինել իսրայելա-պաղեստինյան կարգավորման միջնորդությունը շարունակելու մասին, քանի դեռ Նաթանյահուն «սպանում է մյուս կողմի բանագնացներին և ռմբակոծում միջնորդ երկրի մայրաքաղաքը»:
Խիստ ուշագրավ է, որ Դոհայում Պարսից ծոցի արաբական երկրների գագաթաժողովի հաջորդ օրն Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Նահաիանը մեկնել է օկուպացված Շուշի և Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններ վարել:
Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում տպավորություն կա, որ Դոհայի ռմբակոծությունից հետո իսրայելա-պաղեստինյան միջնորդավորված բանակցությունների «ժամադրավայր» կարող է դիտարկվել Բաքուն:
Դա, իհարկե, առաջին հայացքից Ալիևին մեծ պատիվ կլիներ, բայց որքանո՞վ է նա պատրաստ մտնելու մի գործընթացի մեջ, որի հաջողությանը ոչ ոք չի հավատում թե Երուսաղեմում, թե արաբա-իսլամական աշխարհում: Բայց ավելի էական է այլ հարց՝ իսկ ՀԱՄԱՍ-ը կընդունի՞ Ալիևի «խաղաղարարությունը»: Բացառված չէ, իհարկե, որ դիվանագիտական «գործարքի» հովանավորը Թուրքիան է, Ալիևը «խաղադաշտ է մտնում որպես Էրդողանին փոխարինող»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test