Ամեն մարդու կյանքում պահ է լինում, երբ ներսում կուտակվածն այնքան է հավաքվում, որ ուզում ես ինչ–որ մեկին պատմել, բայց չգիտես՝ ում։ Երեւանում գործող «Հուզական աջակցության թեժ գիծը» (080000900) արդեն վեց ամիս օգնում է մարդկանց, ովքեր հոգեբանական կամ սոցիալական ճգնաժամ են ապրում։ Պատերազմից հետո շատ մարդիկ մենակ մնացին վախերի ու տրավմաների հետ։ Անհրաժեշտ էր հարթակ, որտեղ կկարողանան խոսել եւ լսված լինել։
«Իմ անձնական փորձառությունները եւ գործընկերոջս՝ Գեւորգ Ղարիբյանի մասնագիտական փորձը, մեզ բերեցին այս գաղափարի ստեղծմանը։ Հասկացանք, որ պետք է ծառայություն ստեղծել, որը հասանելի կլինի հենց հիմա, անվճար եւ գիտահեն աջակցություն կապահովի», – պատմում է ծրագրի ղեկավար Արտակ Բեգոյանը։Թեժ գծի աշխատանքը հիմնված է համադրված մոտեցման վրա՝ կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալական։ Ինչպես բացատրում է ավագ մասնագետ, հոգեբան Թամարա Դանիելյանը, կարեւոր է հասկանալ թե՛ առողջական եւ դեղորայքային գործոնները, թե՛ մարդու մտքերը եւ վարքագիծը, եւ թե՛ նրա սոցիալական միջավայրը։ Սա է թույլ տալիս ապահովել ամբողջական աջակցություն։Արտակ Բեգոյանը պատմում է, որ գաղափարի իրականացումը հեշտ չի եղել։ Մոտ մեկ տարի փորձում էին այն ներկայացնել գործընկերներին եւ պոտենցիալ դոնորներին։ Նախկինում իրականացված MHPSS (Mental Health and Psychosocial Support) ծրագրերը հիմնականում իրականացվում էին կամավորական հիմունքներով, իսկ այս նախագիծը պահանջում էր լուրջ տեխնիկական լուծումներ, հատուկ աշխատասենյակ, որակյալ վերապատրաստումներ եւ այլ ծախսեր։2025թ. փետրվարից ծրագրին ֆինանսական աջակցություն է տրամադրում Երեւանի քաղաքապետարանը։ Փետրվար-մարտ ամիսներին իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնագետների հավաքագրում եւ վերապատրաստում։ Ապրիլից- օգոստոս ծառայությունը գործել է փորձնական ռեժիմով՝ հիմա այն արդեն շարունակվում է պիլոտային փուլից դուրս։Թեժ գծի մասնագետները անցնում են վերապատրաստում մի քանի մոդուլային փուլով, որը ներառում է համաշխարհային առաջատար երկրների ստանդարտներ, հոգեվիճակի եւ ռիսկի գնահատման ձեւաչափեր եւ առաջին հոգեբանական աջակցության մոտեցումներ:Թամարա Դանիելյանը նշում է, որ հատուկ ուշադրություն է դարձվում էթիկական սկզբունքներին եւ գաղտնիությանը: «Նպատակ ունենք ոչ միայն սուր ճգնաժամերի պահերին աջակցել մարդկանց, այլեւ կանխել հոգեվիճակի վատթարացումը եւ ամրապնդել անվտանգությունը», - ասում է նա:Ծառայությունը ամբողջությամբ անվճար է՝ զանգերի համար րոպեավճար չի գանձվում։ Չնայած այն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, ծառայությունից կարող է օգտվել Հայաստանի ցանկացած քաղաքացի։Թեեւ «թեժ գիծը» շարունակական հոգեթերապիային չի փոխարինում, բայց կարող է կարճաժամկետ օգնություն տրամադրել։ «Կարող ենք նաեւ ուղղորդել շահառուին այլ կազմակերպություններ, բժիշկների կամ հոգեբանական ծառայություններ՝ կախված իրավիճակից», - ասում է Թամարա Դանիելյանը։«Մարդիկ զանգում են ինքնավնասման մտքերով, ընտանեկան բռնության դեպքերով, սոցիալական ու ֆինանսական խնդիրներով», - պատմում է Արտակը:«Ընտանեկան բռնության դեպքերում երբեմն զանգում են նաեւ հենց բռնարարները՝ փորձելով հասկանալ իրենց վարքագծի պատճառները», - նշում է Թամարա Դանիելյանը։Եթե զանգի ընթացքում մասնագետները անմիջական վտանգ են զգում, փորձում են հնարավորինս երկար պահել կապը զրուցակցի հետ, հավաքում են անհրաժեշտ տեղեկատվությունը եւ փոխանցում այն համապատասխան ծառայություններին:Լինում են օրեր, երբ ստանում են մեկ-երկու զանգ, սակայն որոշ օրերին զանգերի հոսքն այնքան մեծ է լինում, որ թիմը դժվարությամբ է հասցնում բոլորին պատասխանել։Միջինում օրական լինում է 10 կամ ավելի զանգ։ Յուրաքանչյուր զանգ տեւում է մոտ 30 րոպե, ինչը հնարավորություն է տալիս եւ՛ օգնել յուրաքանչյուր զանգողին, եւ՛ ապահովել, որ մյուս շահառուներն էլ սպասարկվեն։Թեժ գիծը մշտական զարգացման փուլում է: Արտակ Բեգոյանն ասում է, որ ցանկանում են ընդլայնել ծառայությունը եւ շարունակական հոգեբանական աջակցություն տրամադրել:Թեժ գիծը (080000900) հասանելի է ամբողջ Հայաստանի տարածքում երկուշաբթիից–ուրբաթ, ժամը 09:00–ից 18:00-ը: Զանգերն անվճար են:, Աստղիկ Հովհաննեսով Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test