Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չարլզ III թագավորը Թրամփին հանդիսավոր կերպով ընդունեց Վինձորի ամրոցում (լուսանկարներ, տեսանյութ) tert.am tert.am

time
Չարլզ III թագավորը Թրամփին հանդիսավոր կերպով ընդունեց Վինձորի ամրոցում (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Ուինդսորի պալատում պաշտոնական արարողությամբ ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Միացյալ Թագավորություն է ժամանել իր երկրորդ պետական այցով։

Հանդիպումը ուղեկցվեց բարձր մակարդակի արարողակարգով․ Թրամփին և նրա կնոջ՝ Մելանիա Թրամփին, դիմավորեցին թագավորական պահակախմբի հանդիսավոր երթով։

Արարողությանը մասնակցեցին շուրջ 1,300 զինվորական և 120 ձի, ինչպես նաև հնչեցին երկու երկրների ազգային օրհներգները։ Այցի շրջանակում Թրամփը և Չարլզ III-ը միասին ստուգեցին թագավորական պահակախումբը՝ ըստ բրիտանական պետական ավանդույթի։

Թրամփի երկրորդ պետական այցը Միացյալ Թագավորություն համարվում է պատմական, քանի որ նախկինում ոչ մի ԱՄՆ նախագահ նման պատիվ չի ունեցել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Նախատեսվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը կհրապարակեն համատեղ հայտարարություն։

Թրամփի այցը Բրիտանիա չի անցել առանց բողոքի ակցիաների․ Լոնդոնում և մի շարք այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ արտահայտելով իրենց դժգոհությունը նրա քաղաքականությունից։ Բողոքի ակցիաների մասնակիցները հանդես են եկել տարբեր կարգախոսներով, մասնավորապես՝ կապված Ուկրաինայի պատերազմի, կլիմայի փոփոխության և միջազգային քաղաքականության հարցերով։

Թրամփը նաև հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները:

Նախատեսվում է, որ այցը կավարտվի պետական ընթրիքով՝ Վինձորի պալատում, որին կմասնակցեն բրիտանական արքայական ընտանիքի անդամները և բարձրաստիճան բրիտանացի պաշտոնյաներ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test