Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ. Խնդիրներն օպտիմալ կառավարման բացակայության հետևանք են». Մասնագետները՝ Սևանից հավելյալ ջրառի մասին 168.am 168.am

time
«Կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ. Խնդիրներն օպտիմալ կառավարման բացակայության հետևանք են». Մասնագետները՝ Սևանից հավելյալ ջրառի մասին

Նախորդ շաբաթ խորհրդարանը հերթական քառօրյան ավարտելուն պես արտահերթ նիստ գումարեց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելու և ընդունելու համար։

Նույն օրն արտահերթ նիստում նախագիծը երկու ընթերցմամբ ընդունվեց։

Ըստ նախագծի՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ-ից պետք է ավելացվի մինչև 200 մլն խմ։

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ տարիներ շարունակ Սևանից հավելյալ ջուր են վերցրել, բնապահպանները դրա դեմ պայքարել են, սակայն որևէ արդյունքի չեն հասել։

«Մշտապես ասում էին, որ անձրևները քիչ են, երաշտ է, ձյունը քիչ է, ուստի Սևանից պետք է ջուր վերցնել։ Այսօր էլ նույնն է ու մի բան էլ վատ վիճակում ենք, քանի որ նախկինում ունեինք Արցախի ջրային ռեսուրսները։

Իրականում, քանի որ մենք կորցրեցինք բավականին մեծ ջրային ռեսուրսներ, հիմա Հայաստանում ջրի կարիքն ավելի շատ է, ինչպես տեսնում եք՝ մեզ մոտ կլիմայի պայմանները բավականին խիստ են՝ 40 աստիճան տաքություն է, դեռ հայտնի էլ չէ, թե աշնանն ինչ չափի տեղումներ կունենանք»,168.am-ի հետ զրույցում նշեց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանը խոսել է տարբեր գյուղերի բնակիչների հետ, որոնք փոխանցել են, որ ջրի հետ կապված լուրջ խնդիր կա, քանի որ ջուրն իրենց չի հասնում. խոսքը հուլիս-օգոստոս ամիսների մասին է՝ խնդիրը բավականին սուր է դրված։

«Կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ. Խնդիրներն օպտիմալ կառավարման բացակայության հետևանք են». Մասնագետները՝ Սևանից հավելյալ ջրառի մասին

«Հիմա հարց է առաջանում՝ եթե Սևանից ջուր են վերցնում, ինչո՞ւ են գյուղացիները բողոքում ջրի պակասից, ո՞ւր է գնում այդ ջուրը և ի՞նչ կարիքների համար, ես չգիտեմ։

Վերջին մի քանի ամիսներին հաճախ եմ գնացել Սևան, ջուրը տեսել եմ, լճի վիճակը վատ չէ, բայց եթե շարունակեն այսպես ամեն տարի լճից ջուր բաց թողնել, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Տարիներ շարունակ ասում ենք, որ ջրի մակարդակի իջեցումը բերում է ջրի որակի փոփոխության։ Դա պետք է իրենք իմանան, որ այսպես շարունակելու դեպքում կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ, ու դրան ենք գնալու»,- շեշտեց Սիլվա Ադամյանը։

Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Էդուարդ Մեսրոպյանը վստահ է՝ եթե ջրային ռեսւորսները լավ կառավարվեին, դժվար թե Սևանից հավելյալ ջրառի կարիք լիներ։

«Մենք չգիտենք, թե այդ ջուրն ուր է գնում, որքանով է արդյունավետ օգտագործվում, որքանով ենք մենք կորուստ ունենում, քանի հեկտար հող է մշակվում, ինչ է մշակվում և այլն, սրանք խորը հարցեր են, որոնց պետք է պատասխանել։

Ինքս որևէ հաշվարկման չեմ մասնակցել, դրա համար Կառավարությունը պետք է ասի՝ որքանո՞վ էր ճիշտ այս հավելյալ ջրառը։ Բայց մյուս կողմից՝ ես տեսնում եմ, որ ջրային ռեսուրսների պահպանումը, կառավարումը և օգտագործումը համահունչ չեն ընթանում, մեկին առավելություն տալու դեպքում, մյուսը կարող է տուժել, ինչն էլ կարող է բերել շատ լուրջ պրոբլեմի։ Այսինքն՝ մենք հստակ կարիք ունենք ջրային ռեսուրսների նորմալ կառավարման մոդելի՝ այն մշակելուն ու ընդունելուն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Մեսրոպյանը։

«Կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ. Խնդիրներն օպտիմալ կառավարման բացակայության հետևանք են». Մասնագետները՝ Սևանից հավելյալ ջրառի մասին

Հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում այս մոդելն ունենալ, Էդուարդ Մեսրոպյանը պատասխանեց՝ պրոֆեսիոնալ մասնագետները քիչ են, և զուգահեռ որոշում կայացնողները ցուցաբերում են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։

«Եթե մինչև որոշում կայացնելն իրենք կարողանային այնպես անել, որ հաջորդ տարվա համար այսօր մտածեին, ոչ թե հաջորդ տարի մայիսին, այսպես չէր լինի։ Մինչև որոշում կայացնելը, հարկավոր է քննարկում կազմակերպել, մի կողմից ասում են, որ Սևանա լիճը մեր ջրային ռեսուրսն է, պետք է նուրբ մոտեցում ցուցաբերել, մյուս կողմից՝ այդ ասածները շրջանցում են ու անցնում տվյալ պահին հարցի լուծման տարբերակին։

Մեծ ուսումնասիրություն պետք է արվի, օրինակ, ինչո՞ւ պետք է 1 հեկտարի հաշվարկով 20.000 խմ ջուր օգտագործի, ախր շատ հարցեր կան։ Բայց նորից եմ ասում՝ խնդիրները կառավարման բացակայության հետևանքով են, այսինքն՝ օպտիմալ կառավարման բացակայության»,- ընդգծեց Էդուարդ Մեսրոպյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test