Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ armtimes.com armtimes.com

time
Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քմ տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը: Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը:

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Նախատեսվում է, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է:

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Ըստ նախագծի՝ կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակ: Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը:

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Նախագծի նպատակն է ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում՝ հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա։

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Հաջորդիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ («Բիձու գյոլ»), որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին․ վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը:

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Այստեղ մարզվողները շնորհակալություն են հայտնել ստեղծված պայմանների համար և նշել, որ մարզահրապարակ հաճախողների թիվը վերջին շրջանում կտրուկ ավելացել է:

Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ
Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ
Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ
Վարչապետը ծանոթացել է Հրազդանի կիրճում հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագծին. լուսանկարներ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test