«Պաշտոնապես հերքում եմ, դրանք սովորական բամբասանքներ են»․ «Գործարար ալիք»-ի եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով իր՝ Սամվել Կարապետյանի թիմին միանալու խոսակցություններին։ «Հիմա սիրում են բամբասանքներ հորինել, տարածել․ թող տարածեն։ Ենթադրում եմ՝ որտեղից կարող է առաջացած լինել այդ բամբասանքը, դուք գիտեք, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաք էր կազմակերպված և ես այնտեղ, որպես ընդդիմադիր գործիչ, խոսում էի։ Ես կարող եմ պարզապես ենթադրել, որովհետև անհասկանլի է, թե այդ բամբասանքը ինչի հիման վրա պետք է լիներ։ Պատկերացնո՞ւմ եք, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եմ հանդես եկել, բայց Բագրատ Սրբազանի համար քանի հատ ելույթ կարող է ունեցած լինեի, Աջապահյանի, մյուսների համար։ Մեր թիմը մասնակցելու է բոլոր գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, և ես, բնականաբար, այս ճանապարհով եմ գնալու»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test