Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վրաստանը «հարավկովկասյան պա՞կտ է առաջարկում» 1in.am 1in.am

time
Վրաստանը «հարավկովկասյան պա՞կտ է առաջարկում»

Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այդ մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսության առաջին ալիքի եթերում ասել է արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, հայտնում է վրացական apsny.ge –ն:

Նա նշել է, որ գլոբալ անվտանգության հարցերում Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը «հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է» և այս առումով Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ «ռազմավարական գործընկերությունը Թբիլիսիի համար առանձնահատուկ կարևորություն ունի»:

Բոչորիշվիլի մեկնաբանությամբ, «Վրաստանը երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, հետ ռազմավարական գործընկերություն է հաստատել»: Նա հիշեցրել է, որ Թբիլիսին հյուրընկալել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը և հույս հայտնել, որ «գործընթացը շարունակություն կունենա», քանի որ Վրաստանի «համար այդ երկրների հետ հարաբերությունները շատ թանկ են»: Բոչորիշվիլին հավելել է, որ Թբիլիսին «տարածաշրջանի համար կարևոր հարցերի քննարկմանը պատրաստ է»:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի այս հայտարարություններն ինքնին չափազանց կարևոր և բոլոր առումներով գնահատելի են: Մանավանդ որ նա տարածաշրջանային համագործակցության հեռանկարի մասին խոսել է ՌԴ ԱԳՆ կողմից Հարավային Կովկասի «կարգավորման 3+3 ձևաչափի ակտուալության» մասին մի քանի հիշեցումներից հետո:

Մոսկվայի առաջարկած այդ ձևաչափին Վրաստանը չի մասնակցում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու ֆորմալ պատճառաբանությամբ: Իրականում նման քննարկումները Թբիլիսիի համար ակնհայտ ծուղակ են, քանի դեռ Աբխազիան և Հարավային Օսեթիան մնում են ռուսական օկուպացիայի տակ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի խոսքում դիվանագիտական նրբերանգ կա, նա Թուրքիայի հետ հարաբերություններից, կարծես, առանձնացնում է Թբիլիս-Երևան-Բաքու ռազմավարական գործընկերության հեռանկարը: Վրաստանը, կապված ներքաղաքական արդեն մոտ մեկ տարի տևող ճգնաժամի հետ, հայտնվել է բարդ իրավիճակում: «Հարավկովկասյան պակտի» նրա գաղափարը կարող է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test