Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ում նոր կարգ․ խախտողները կհեռացվեն կուսակցությունից. օղակը Հայկ Սարգսյանի շուրջ սեղմվում է armlur.am armlur.am

time
ՔՊ-ում նոր կարգ․ խախտողները կհեռացվեն կուսակցությունից. օղակը Հայկ Սարգսյանի շուրջ սեղմվում է

ArmLur.am-ի տեղեկություններով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ կուսակցության ներսում հաստատվել է նոր կարգ, որի համաձայն՝ կուսակցության անդամները պարտավոր են գործել համերաշխության պայմաններում, հարգել միմյանց։

Ըստ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն նոր կարգը խիստ պատիժ է նախատեսում այն կուսակցականների համար, ովքեր իրենց գործընկերների շահը առաջ տանելու նպատակով կփորձեն նսեմացնել կուսակցական ընկերներին, լրատվամիջոցներում կպատվիրեն հոդվածներ կամ կփոխանցեն ներքին տեղեկություններ։ Նման դեպքերը, եթե ապացուցվեն, կհանգեցնեն կուսակցությունից հեռացման՝ անկախ զբաղեցրած դիրքից։

Այս համատեքստում ուշագրավ էր 24news-ի հրապարակումը, ըստ որի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանին հեռացնելու վերաբերյալ։ Սկզբում, ինչպես նշում են ներկաները, այդ պահանջը շոկ էր առաջացրել, սակայն երբ Սարգսյանը մանրամասնեց պատճառները, նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել։

Պատգամավորի խոսքով՝ երբ ինքը ներկայացրել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին օրենսդրական նախագիծ, Ալեն Սիմոնյանը բացահայտ դժգոհություն է հայտնել՝ ունենալով ֆինանսական շահ խաղադրույքներ ընդունող ընկերություններից։ Նշվում է, որ Սիմոնյանը նույնիսկ պատերազմ է սկսել Սարգսյանի դեմ՝ հարցը հասցնելով մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Նա պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին՝ էթիկայի կանոնները խախտելու համար, ինչպես նաև կասեցնել օրենքի քվեարկությունը։ Սակայն, ըստ աղբյուրների, Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ նախագծին։

ArmLur.am-ը քիչ առաջ ստացավ ՔՊ հայտարարությունը, որը Հայկ Սարգսյանի դեմ էր. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։

ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»։

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test