«Նիկոլ Փաշինյանը կառավարության պահուստային ֆոնդի գումարը ծախսում է, օրինակ, ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբաններին վարձատրելու համար»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է, սա այն փողն է, որ ինքը ծախսում է իր հայեցողությամբ։ 2018թ․ այն եղել է 25 մլրդ, այս տարվա բյուջեով նախատեսված է 64 մլրդ, ավելի քան 2,5 անգամ աճել է այս փողը, այն փողը, որը Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ծախսել ցանկացած բաների վրա։ Գիտե՞ք՝ ինչերի վրա է ծախսում․ օրինակ՝ ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբաններին վարձատրելու համար, որովհետև այդպիսի խնդիրներ է ստեղծել, պետք է մեր գրպանից միլիոններ ծախսվի, որպեսզի այդ խնդիրը ոչ միայն չլուծվի, նույնիսկ չի էլ լուծվելու, ուղղակի ձգձգի։ Եվ մենք բոլորս վճարում ենք դրա համար»,- ասել է Չալաբյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test