Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ինչո՞ւ են համայն աշխարհի հրեա ռաբբինները հավաքվում Ադրբեջանում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ինչո՞ւ են համայն աշխարհի հրեա ռաբբինները հավաքվում Ադրբեջանում

2025 թվականի հոկտեմբերի վերջին Ադրբեջանում կկայանա Եվրոպական ռաբբիների համաժողովը, որը կտեւի երեք օր: Այն կվարի ռաբբի Պինխաս Գոլդշմիդտը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջոցառման նպատակն է ամրապնդել կապերն Ադրբեջանի, Իսրայելի եւ ողջ հրեա ժողովրդի միջեւ: Հանդիպումը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր ռաբբիների՝ ներառյալ Իսրայելի գլխավոր ռաբբիներին։ Բնականաբար մեր ուշադրությունից չէր կարող վրիպել այս բավականին հետաքրքրաշարժ նորությունը: Ինչո՞ւ հետաքրքրաշարժ, որովհետեւ աշխարհի հրեա ռաբբիներին միավորող կարեւորագույն համաժողովը տեղի է ունենալու ոչ թե հրեաների հայրենիքում՝ Իսրայելում, կամ որեւէ այլ երկրում, որտեղ մեծ հրեական համայնք կա, այլ մուսուլմանական Ադրբեջանում:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջան-Իսրայել սերտ փոխհարաբերություններին եւ այդ ֆոնին Թուրքիա-Իսրայել լարված հարաբերություններին, ասաց, որ Թուրքիա-Իսրայել հակասությունները երբեք պատերազմի չեն հանգեցնի եւ հետեւաբար Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները Իսրայելի հետ, երբեք խնդրո առարկա չեն դառնա Թուրքիայի հետ:

«Ռազմական բախում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, եթե չասենք` բացարձակ անհավական է, շատ քիչ հավանական է: Հաշվի առնենք մի հանգամանք, որ Թուրքիան եռադեմ, հարյուր դեմք ունեցող խաղեր է խաղում: Բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի պարտությունները 23- 24-ն են: Դա հետեւանքն է այն բանի, որ թերթերը պարբերաբար հրպարակում են տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան առեւտուր է անում Իսրայելի հետ նավթով, զենքով եւ կադրերի պատրաստման ծրագրերով: Այսինքն, Թուրքիայի հանրությունն այդ փաստի հետ չի հաշտվում, բայց Էրդողանը խաղում է այդ խաղը: «Մեծ Թուրան» խաղը Էրդողանի խաղը չի, Ռիչարդ Մուրը՝ Մ6-ի (Մեծ Բրիտանական հատուկ ծառայություններ` Հ.Ա.) ղեկավարը, ինքն է Թուրքիային մտցրել այդ խաղի մեջ, Էրդողանին բացատրել, թե որտեղ են ձմեռում խեցգետիններն ամռանը եւ այլն, եւ այլն»,-ասաց Խաչատրյանը:

Հարցին, արդյոք մեզ համար բացասական ինչ-որ քննարկում կամ որեւէ զարգացում սպասելի է Բաքվում կայանալիք հրեական համաժողովից, հաշվի առնելով, որ արդբեջանա-հրեական համագործակցությունը սովորաբար նաեւ հակահայկական բնույթ է կրում, ասաց, որ չի կարծում, որ դա շատ վատ զարգացում կարող է ունենալ: «Վարկանիշը, որ ուներ Իսրայել պետությունը եւ հրեա ժողովուրդը` Արեւմուտքում, նկատի ունեմ Արեւմտյան Եվրոպան, Միացյալ Նահանգները՝ ահավոր ընկած է: Միացյալ Նահանգներում բնակչության 60 տոկոսը համարում է, որ Իսրայելն այսօր գենոցիդի է ենթարկում Գազայի բնակչությանը, իսկ ամերիկյան ներկայիս իշխանությունները դա հովանավորում են: Եվրոպացիները հայտարարել են, տեղի է ունեցել ՄԱԿ-ի քվեարկություն, 142 երկիր հայտարարել են, որ իրենք ճանաչում են Պաղեստինը: Իսկ Ադրբեջանում կազմակերպվող այդ համաժողովը կունենա իր արձագանքը Ադրբեջանի վրա»,-շեշտեց աստվածաբանը:

Այն բոլոր ոժերը, որոնք Գազայում տեղի ունեցողը համարում են անթույլատրելի՝ բացասաբար են արձագանքելու ռաբբիների համահրեական համաժողովին Ադրբեջանում: Սակայն, արաբական իսլամական աշխարհը չի ուզում խնդիրներ ունենալ, քանի որ կարծում են, որ ներքին խնդիրներ ունեն, եւ սրացումների դեպքում գերլարումները կարող են հանգեցնել դինաստիոն փոփոխությունների. արաբական պետությունների մեծամասնությունը ղեկավարվում է թագավորների ու հետագայում նրանց ժառանգների միջոցով: Ինչ վերաբերում է Ալիեւին, ապա նա այլընտրանք չունի՝ ի վերջո Իսրայելն է ամենաշատ զենքը մատակարարել Արցախի դեմ պատերազմի ժամանակ: «Ամբողջ աշխարհն ասում է, ամբողջ աշխարհը խոսում է ու անվիճելի ընդունում, որ Իսրայելն է եղել Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարարը, միայն Հայաստանում են ասում՝ չէ, ռուսներն են ամենաշատ զենքը վաճառել Ադրբեջանին»,-եզրափակեց Վարդան Խաչատրյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test