Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը սպառնում է միջուկային զենք կիրառել 1in.am 1in.am

time
Ռուսաստանը սպառնում է միջուկային զենք կիրառել

«Արևմուտք 2025» զորավարժությունների ընթացքում մշակվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման և «Օրեշնիկ» համակարգի ծավալման ծրագիր: Այդ մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Պավել Մուրավեյկոն, հաղորդում է «ԲելՏԱ» պետական լրատվական գործակալությունը:

Մուրավեյկոյի ներկայացմամբ, այդ զորավարժությունների ընթացքում լայնորեն կիրառվել են ԱԹՍ-եր, ինչպես նաև դիտարկվել են «ժամանակակից հիբրիդային միջոցների կիրառման համալիր ծրագրեր»:

Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետը երախտագիտություն է հայտնել ռուսաստանցի զինվորականներին, որ «կիսվել են մարտական փորձով», ինչը, նրա որակմամբ «թույլ է տալիս ասել, որ բելառուսական զորքերն այսօր ամենաժամանակակից տեղեկատվություն են ստացել, որ անմիջապես ներդրվում է մարտական իրականության մեջ»:

Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետին հարկ է արժանին մատուցել, փաստացի նա բացահայտել է, որ համատեղ զորավարժությունները մեկ նպատակ են հետապնդել՝ բելառուսական բանակը բերել պատերազմականին շատ մոտ իրավիճակին ադապտացման կամ ավելի պարզ ասած՝ նրան նախապատրաստել փաստացի ռազմական գործողությունների:

Լեհաստանի օդային տարածքում ռուսաստանյան ԱԹՍ-երի հայտնվելու հետ կապված իրավիճակը մի շարք արեւմտյան փորձագետներ գնահատել են որպես «ՆԱՏՕ-ի զգոնության ստուգում»: Արևմտյան քաղաքական վերլուծաբաններից շատերը կարծում են, որ Ռուսաստանը «ծրագրում է տիրանալ Սուվալյան միջանցքին»:

Դա ցամաքային այն տարածքն է, որ Ռուսաստանին Բելառուսի և Լիտվայի տարածքով կապում է Կալինգրադի անկլավային մարզի հետ: Ըստ կանխատեսումների, «Սուվալյան միջանցքի գրավումով Ռուսաստանը Մերձբալթիկան կկտրի ՆԱՏՕ-ից»:

Համատեղ զորավարժություններում տակտիկական միջուկային զենքի կիրառման ծրագրավորումը Մոսկվայի հստակ ազդակն է, որ ուկրաինական կարգավորման և առհասարակ եվրոպական անվտանգության նոր համակարգի հարցում իր «օրինական շահերի անտեսման դեպքում» Ռուսաստանը ոչ միայն «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր, այլև ոչ ռազմավարական միջուկային զենք կգործադրի:

Վլադիմիր Պուտինը փաստացի չեղարկել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ձեռք բերած սկզբունքային պայմանավորվածությունները: Բացառված չէ, որ նա տեղի է տվել ԶՈՒ և հատուկ ծառայությունների ղեկավարների ճնշումներին: Դրանից, իհարկե, սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Եվրոպան, ՆԱՏՕ-ն և հավաքական Արևմուտքը կանգնած են բարդ երկընտրանքի առաջ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test