Սեպտեմբերի 7-ին ռուսաստանահայ խոշոր գործարար, ազգային բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի անունից հերթական հայցը ներկայացվեց զրպարտության համար:
Վերջինս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։
Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցեր՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։
Մասնավորապես` հրապարակումներից մեկում գրել է, թե իբր շուտով կարևոր բացահայտումներ է անելու Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության մասին, թե «ինչ են արել «Իրենց ձևով» հայերի գլխին, և փաստերով»։
Բացի հերքման պահանջից, Սամվել Կարապետյանը նաև 6 000 000 դրամ է պահանջել բռնագանձել՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Իսկ ո՞վ է Դավիթ Քալաշյանը:
Դավիթ Քալաշյանը սոցցանցային տիրույթում հանդես է գալիս ՔՊ-ական իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին սատարող գրառումներով ու տեսանյութերով, ինչպես նաև հայտնի է իր հակաեկեղեցական լայվերով ու ընդդիմադիր տարբեր գործիչների վերաբերյալ ապախարակելի գրառումներով ու տեսանյութերով:
Բայց պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից Դավիթ Քալաշյանը փաստաբան գտնելու խնդիր ունի, որ Սամվել Կարապետյանի հայցադիմումի քննության ժամանակ իրեն օգնի պաշտպանվել դատարանում: Այդ մասին նա նույնպես տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ ասելով, որ «Հայաստանում շատ դժվար է փաստաբան գտնել, ով դատարանում Սամվել Կարապետյանի դեմ է պայքարելու…»:
Բայց առավել ուշագրավ հանգամանք կա, որ արդարության համար պայքարի մունետիկ Դավիթ Քալաշյանը խնամքով թաքցնում է:
Պարզվում է՝ Քալաշյանը քրեական հարուստ կենսագրություն ունի, և «Դատալեքս» տեղեկատվական համակարգում բազմաթիվ են Դավիթ Քալաշյանի կատարած խարդախության դրվագներով քրեական վարույթները:
Այսպես՝ այս տարվա մարտի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը վճռել է Դավիթ Մամիկոնի Քալաշյանին ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը վերաորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դատապարտելով ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվել դատավճռի փաստացի կատարումն ապահովելու օրվանից: Դավիթ Մամիկոնի Քալաշյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչև վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Մամիկոնի Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հունվար ամսին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Անի Էդուարդի Յավրումյանի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիցս խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, Անի Յավրումյանին հայտնելով, որ «Մարաֆոն.բեթ» բուքմեյքերական կայքում շախմատային խաղ է լինելու, որի ելքը նախապես իրեն հայտնի է, քանի որ ինքը գիտի խաղացողներին և ճշտված տեղեկություն ունի խաղի ելքի վերաբերյալ, և եթե վերջինս խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է, և այդ պատրվակով 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարել է խարդախություններ և Անի Յավրումյանին պատճառել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.568.336 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեկ այլ դրվագով՝ Դավիթ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի մարտ ամսին ծանոթանալով Թագուհի Բաբայանի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիս հայտնել է, որ մասնակցելու է շախմատային խաղի, որի ելքն իրեն նախապես հայտնի է՝ պայմանավորվածություն ունեն մրցակցի հետ ոչ-ոքի արդյունք ունենալու մասին, և եթե նա խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է, և այդ պատրվակով Թագուհի Բաբայանից՝ Արաբկիր վարչական շրջանների տեղադրված տարբեր տերմինալներով փոխանցումներ կատարելու միջոցով, խաբեության եղանակով ստացել ու ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերի՝ 390.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, 2018 թվականի օգոստոս ամսին ծանոթանալով Նարինե Բարսեղյանի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիս հայտնել է, որ մասնակցելու է շախմատային խաղի, որի ելքն իրեն նախապես հայտնի է՝ պայմանավորվածություն ունեն մրցակցի հետ ոչ-ոքի արդյունք ունենալու մասին, և եթե նա խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է և այդ պատրվակով Նարինե Բարսեղյանից խաբեության եղանակով ստացել ու ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերի՝ 90.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նա 2019 թվականի մարտի 26-ին ծանոթանալով Հայարփի Իվանյանի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիս հայտնել է, որ մասնակցելու է շախմատային խաղի, որի ելքն իրեն նախապես հայտնի է՝ պայմանավորվածություն ունեն մրցակցի հետ ոչ-ոքի արդյունք ունենալու մասին, և եթե վերջինը խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է, և այդ պատրվակով Հայարփի Իվանյանից խաբեության եղանակով ստացել ու ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.195.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նա 2019 թվականի ապրիլ ամսին ծանոթանալով Լուսինե Միքայելյանի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիս հայտնել է, որ մասնակցելու է շախմատային խաղի, որի ելքը իրեն նախապես հայտնի է՝ պայմանավորվածություն ունեն մրցակցի հետ ոչ-ոքի արդյունք ունենալու մասին, և եթե նա խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է, և այդ պատրվակով Լուսինե Միքայելյանից՝ փոխանցումներ կատարելու միջոցով, խաբեության եղանակով ստացել ու ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերի՝ 200.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նա 2019 թվականի մարտ ամսին ծանոթանալով Թամարա Դոմբարյանի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիս հայտնել է, որ մասնակցելու է շախմատային խաղի, որի ելքն իրեն նախապես հայտնի է՝ պայմանավորվածություն ունեն մրցակցի հետ ոչ-ոքի արդյունք ունենալու մասին, և եթե նա խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է, և այդ պատրվակով Թամարա Դոմբարյանից խաբեության եղանակով ստացել ու ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերի՝ 215.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նա 2018 թվականի սեպտեմբեր ամսին ծանոթանալով Քրիստինե Այունցի հետ և ներկայանալով որպես հայտնի շախմատիստ՝ վերջինիս հայտնել է, որ մասնակցելու է շախմատային խաղի, որի ելքն իրեն նախապես հայտնի է՝ պայմանավորվածություն ունեն մրցակցի հետ ոչ-ոքի արդյունք ունենալու մասին, և եթե նա խաղադրույք կատարի այդ խաղի վրա, ապա միանշանակ հաղթելու է, և այդ պատրվակով Քրիստինե Այունցից խաբեության եղանակով ստացել ու ապօրինի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերի՝ 97,000 ՀՀ դրամ գումար:
Այս գործով արդեն Վերաքննիչ քրեական դատարանի վճիռ էլ կա, որով, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, որոշվել է՝
Ամբաստանյալ Դավիթ Մամիկոնի Քալաշյանին մեղավոր ճանաչել վեց դրվագով. 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դատապարտել՝ առանց պատիժ նշանակելու:
Ամբաստանյալ Դավիթ Մամիկոնի Քալաշյանին մեղավոր ճանաչել 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և դատապարտել. 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ՝ ամբաստանյալ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս 20 (քսան) օրը՝ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 7 (յոթ) ամիս 10 (տասը) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ամբաստանյալ Դավիթ Մամիկոնի Քալաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, օրինական հիմքերի առկայության դեպքում՝ գրավի գումար հանդիսացող 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը՝ մուծված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 900013298014 հաշվին, վերադարձնել գրավատուին:
Մեկ այլ գործով՝ Դավիթ Մամիկոնի Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում զետեղելով գոյություն չունեցող վարկային կազմակերպության գովազդը, վարկ տրամադրելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի գումար, սակայն վարկ չի տրամադրվել: Այս գործով հաշտության հիմքով վարույթը կարճվել է:
Այս շարքը շարունակելի է, և յուրաքանչյուր ոք ինքը կարող է դատական տեղեկատվական համակարգի բաց աղբյուրներից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Դավիթ Քալաշյանն իսկապես շախմատիստ է, բայց փաստորեն իր ստացած շախմատային կրթությունն ու գիտելիքները գործի է դնում խարդախության նպատակով:
Ուշագրավ է, որ գյումրեցու բարբառով խոսող ու հավանաբար գյումրեցի Դավիթ Քալաշյանի միջավայրում համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ՔՊ-ական իշխանության մոլի քարոզիչ դարձած ու ընդդիմախոսների ու եկեղեցու դեմ եղկելի հակաքարոզչության՝ Դավիթ Քալաշյանի հնազանդ պատրաստակամությունը պայմանավորված է հենց այս քրեական վարույթներով, որովհետև մեզ հասած տեղեկություններով՝ նրան պարզ հասկացրել են՝ հակառակ դեպքում վանդակավոր արև տեսնելու հեռանկարը խիստ իրատեսական է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test