Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դուք ձեռ եք առնո՞ւմ, Chat GPT-ի եք ասում, դրա համար էլ Արցախը չկա, դրա համար էլ Սրբազանները տեռորիստ են»․ Լեզվակռիվ՝ Գյումրու ավագանու նիստում aravot.am aravot.am

time
«Դուք ձեռ եք առնո՞ւմ, Chat GPT-ի եք ասում, դրա համար էլ Արցախը չկա, դրա համար էլ Սրբազանները տեռորիստ են»․ Լեզվակռիվ՝ Գյումրու ավագանու նիստում

Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ բավական լարված․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ներկայացրեց Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու ծրագիրը՝ ակնկալելով, որ Գյումրու ավագանին հանդես կգա կառավարությանն ուղղված ուղերձով ու կփորձեն այն իրականություն դարձնել։

Եվ մինչ Կարեն Սիմոնյանը ներկայացնում էր, որ դա կլինի Գյումրին աղետի գոտու պիտակից փրկելու, քաղաքը զարգացնելու միջոցը, 15 հազար աշխատատեղեր կստեղծվեն, 500 միլիոն դոլարի ներդրումներ կլինեն, ՔՊ խմբակցության անդամ՝ Լևոն Անանյանը, որը պաշտոն էր զբաղեցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, այժմ Գյումրու Սելեկցիոն կայանի տնօրենն է, հեգնանքով քննադատեց ծրագիրը։

«Ուղերձի տեքստը ականջահաճո է, գրավիչ, հետաքրքիր, նորարարական, եթե սահմանափակվեր բաժակաճառ լինելով, կենաց խմեինք ու անցնենեինք, գնայինք», -ասաց ավագանու երիտասարդ անդամը։

Կարեն Սիմոնյանը նստած տեղից նետեց․ «Շատ ներողություն, եթե ականջահաճո է, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ականջահաճո բաներ եք ասում»։

ՔՊ-ական անդամը ասաց, որ ազատ տնտեսական գոտու մասին ուղերձում հնացած տեղեկատվություն է։

«Պարոն Սիմոնյան, ձեր ունեցած ինֆոները հնացած են, Chat GPT -ին լավ գործիք չէ, լավ գործիք է Chat GPT-ին, բայց նման ինֆոները մասնագիտական ճշտման կարիք ունեն, ճշտեիք, իմանայիք քանի ազատ տնտեսական գոտի է էս պահին գործում, հետո դնեիք հիմնավորման մեջ», -ասաց Լևոն Անանյանը։

Նա նշեց, թե չի հասկանում՝ ի՞նչ է ազատ քաղաքը, ի՞նչ իրավունքով է գործելու։ Լևոն Անանյանը ամոթալի համարեց այս ծրագիրը կառավարությանը ներկայացնելը։

ՔՊ-ական անդամի դիտարկումները դուր չեկան ո՛չ Վարդան Ղուկասյանին, ո՛չ Կարեն Սիմոնյանին։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտու ծրագիրը շատ լավն է, մեծ աշխատանք է տարված և ձեռ առնել պետք չէ։ Վարդան Ղուկասյանը նաև նկատեց, որ Կարեն Սիմոնյանը՝ որպես այս ծրագրի հեղինակների, այնպիսի տնտեսագետների անուններ հնչեցրեց, որոնք Հայաստանում լուրջ դերակատարություն ունեն։ Բացի այդ, Ըստ Վարդան Ղուկասյանի, Կարեն Սիմոնյանն այլ բան չի ասում, նա առաջարկում է աղետ տեսած երկրների փորձը։

Վարդան Ղուկասյանը խորհուրդ տվեց, ոչ թե Ցիցերոնից գեղեցիկ խոսքեր գտնել, մեջբերել ու բաժակաճառերից խոսել, այլ քաղաքի շահերն առաջ տանել։

Նա առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել․ մասնագետների հրավիրել, լսումներ կազմակերպել ու հետո նոր դնել քվեարկության։

Կարեն Սիմոնյանը պնդեց, որ հարցը պիտի դրվի քվեարկության ու նորից ելույթի խոսք խնդրեց։

Վարդան Ղուկասյանն ասաց․ «Պետք չէ ելույթ ունենալ, ինչքան պիտի խոսեք, մեկդ մյուսիդ բան ասեք, մենք էլ կողքից բաժնցնող չենք, մենք խառնվող ենք, կյանքիս մեջ բաժնեցրած չկամ, միշտ խառնվել եմ, եկեք հանգիստ մնանք, խելոք մնանք, նայենք ինչ ենք անելու, Կարեն ջան»։

Կարեն Սիմոնյանը խնդրեց ի քանի րոպեով մոտենալ ամբիոնին։ Նրան երեք րոպե տրամադրվեց։

Կարեն Սիմոնյանն ասաց․ « Եթե ազատ տնտեսական գոտու ստեղծումը ու քաղաքին ազատ կարգավիճակ տալը Չինաստանի համար զարգացում է, զարգացման ճանապարհ է, և դուք ձեռ եք առնում, չափ GPT-ի եք ասում, դրա համար էլ Արցախը չկա, դրա համար էլ Սրբազանները տեռորիստ են, դրա համար Ջերմուկի գլխին թուրքը նստած է, որ վաղը չէ մյուս օր գալու են Գյումրի՝ իմ ու քո վրա կրակեն, ու դուք փորձեք նորից շատ ուժեղ տղաների հետևը պահվելով՝ ասել՝ եղբայր, կփրկե՞ք մեզի, էդպես չէ՞։

Դուք էսօր նման եք էն տան երեխուն, որին տնեցիք բան են բացատում, ասում է՝ ոչխարը ելավ սարը, չի կարելի, ես լուրջ աշխատանք եմ տարել, վերջիվերջո ես քո ընկերն եմ, դու ձեռ ես առնում»։

ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը միջամտեց՝ ասելով, որ դա քաղաքական ելույթ էր, անձնական ոչինչ չկար, ձեռ չէր առնում, իրավունք էլ չուներ ձեռ առնելու։

Կարեն Սիմոնյանը պնդեց․ «Ներողություն, դա քաղաքական ելույթ չէ, դա ձեռ առնելոցի է»։

Սարիկ Մինասյանը նշեց՝ եթե վիրավորվական ինչ-որ բան է նկատել, ինքն է ներողություն խնդրում ՔՊ-ական ավագանու փոխարեն։

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ ՝կառավարությանն ուղղված ուղերձ հղելու մասին հարցը դրվեց քվեարկության ու ընդունվեց․ միայն ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test