Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ի՞նչ ռիսկեր կառաջանան, եթե բանակում ծառայելու ժամկետը կրճատվի sputnik sputnik

time
Ի՞նչ ռիսկեր կառաջանան, եթե բանակում ծառայելու ժամկետը կրճատվի
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու գաղափարը տեղավորվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նախընտրական տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է պարտադիր զինծառայությունը երկու տարվա փոխարեն դարձնել մեկուկես տարի։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական կայքում, և եթե այն հաստատվի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի ամառային զորակոչից։ Նախատեսվում է, որ ժամկետայինների թվի նվազումը կփոխհատուցվի պայմանագրային ծառայության ավելացմամբ։
Այս թեման բարձրացվել էր նաև ավելի վաղ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, սակայն իշխանություններն այն ժամանակ շեշտը դրեցին պահեստազորայինների 25-օրյա հավաքների վրա, որոնց շրջանակում պահեստազորայինները 14 օր մարտական հերթապահություն են իրականացնում։
Հետագայում այդ գաղափարը մոռացվեց, ու հիմա, երբ ընտրություններին մեկ տարի էլ քիչ ժամանակ է մնացել, իշխանությունը կրկին վերադարձել է դրան։
Վրթանեսյանի կարծիքով` ծառայության ժամկետը կրճատելուց հետո անխուսափելիորեն կադրային պակաս կառաջանա, ինչը ստիպված կլինեն լրացնել լրացուցիչ մարդկային ռեսուրսների հաշվին։ Ընտրողների տեսանկյունից քայլը գրավիչ է թվում, բայց իշխանությունը փաստացի «կաշառում» է զորակոչիկների ընտանիքներին. հետագայում նույն այդ զորակոչիկների հայրերը, եղբայրները և մյուս հարազատները ստիպված կլինեն վճարել, օրինակ, վարժանքների երկարացված ժամկետներով։
«Կա բանակի նվազագույն թիվ, որը պետք է ապահովվի։ Եթե դա չարվի, Ադրբեջանը կարող է կրկին գայթակղվել ագրեսիայով։ Նրա քաղաքականությունը չի փոխվում, նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Անձնակազմի կրճատումը նախևառաջ կհարվածի Հայաստանի սահմանամերձ շրջաններին», – ընդգծեց փորձագետը։
Նա նաև հակասություն է տեսնում նաև պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու մտադրության և բյուջեում պաշտպանական ծախսերը չավելացնելու միջև։
«Եթե պայմանագրային ծառայությունը այդքան գրավիչ է, ապա անհասկանալի է, թե ինչու են մարդկանց գրեթե մեկ ամսով շեղում աշխատանքից և տանում ուսումնական վարժանքների», – ասաց Վրթանեսյանը։
Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ: Սեպտեմբերի 10–ին Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի ավելացում չնախատեսելը պայմանավորված է պարտքային բեռը նվազեցնելու մտադրությամբ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test