Աճել են ինչպես արտերկրից Հայաստան դրամական փոխանցումներն, այնպես էլ փողի արտահոսքը Հայաստանից։
2025 թվականի հունվար-հուլիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 3.3 մլրդ դոլարին համարժեք գումար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դրամական այս փոխանցումներն աճել են 279 մլն դոլարով կամ 9.3%-ով։
Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Նախորդ տարվա անկումից հետո Ռուսաստանից ուղարկվող փողն այս տարի աճում է։ Յոթ ամսում փոխանցվել է 2.1 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելացել է 7.8%-ով։
Դրամական փոխանցումների ծավալով Ռուսաստանն անգամներով գերազանցում է մյուս երկրներին։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2025 թվականի հունվար-հուլիսին կազմել են 396 մլն դոլար, աճը՝ 1.9%։
2.5 անգամ աճել են փոխանցումները Մեծ Բրիտանիայից՝ կազմելով 123 մլն դոլար։
Դրամական փոխանցումների գծով հաջորդում են Շվեյցարիան (81 մլն դոլար, աճը՝ 43.7%) և ԱՄԷ-ն (58 մլն դոլար, անկումը՝ 16.6%):
Փողի արտահոսքն ավելի արագ է աճել
Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումները ևս աճել են։ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտերկիր է փոխանցվել մոտ 2.6 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այն աճել է 321 մլն դոլարով կամ 14.2%-ով։
Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն այս հունվար-հուլիսին կազմել են մոտ 420 մլն դոլար՝ աճելով 20.1%-ով։
Կտրուկ ավելացել են Հայաստանից Շվեյցարիա փոխանցումները։ Այս տարվա առաջին յոթ ամիսերին դրանք կազմել են 387 մլն դոլար, որը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։
ԿԲ-ի ներկայացրած տվյալների բացվածքից պարզ չէ՝ ովքե՞ր և ի՞նչ նպատակով են փոխանցումներ անում։ Միայն երևում է, որ դեպի Շվեյցարիա փոխանցումները մեծ մասամբ առևտրային նպատակներով են։ Այդ գումարների մեջ չեն ներառվում, օրինակ, արտերկրում ստացված աշխատավարձերը, որոնք փոխանցվել են Հայաստան, ընթացիկ ֆինանսական օգնությունները և այլն։ Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների գծով Շվեյցարիան երկրորդ տեղում է։
Հաջորդում են ԱՄԷ-ն (381 մլն դոլար, անկումը՝ 3.2%) և ԱՄՆ-ն (339 մլն դոլար, աճը՝ 7.1%)։
Մյուս երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն ավելի «համեստ են»։
Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ից
Տես նաև՝
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test