Մեղրիում մեղուներն անհասկանալի վարքագիծ ունեն․ վարակի կասկած կա
sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը մի շարք ահազանգեր է ստացել համայնքի մեղվապահներից մեղուների անհասկանալի վարքագծի մասին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը
ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նախնական տվյալներով ՝ մեղուների վարքագծի պատճառը մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակն է։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար»,- հայտնում են համայնքապետարանից։
Միաժամանակ կոչ են անում համայնքի բնակիչներին խուճապի չմատնվել, խնդրի լուծման ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում։