Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը Թրամփի WhatsApp-ի համարը ունի. ՀՀ ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել. Բաբաջանյան armtimes.com armtimes.com

time
Փաշինյանը Թրամփի WhatsApp-ի համարը ունի. ՀՀ ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգները թույլ չտվեց, որ կողմերից որևէ մեկը (Հայաստան-Ադրբեջան) իրեն պարտված զգա:

Վերջինս կարևորում է այն, որ փաստաթուղթը որևէ մեկին չի պարտադրվել. «Փաշինյանը Թրամփի WhatsApp-ի համարը ունի. ՀՀ ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել»:

Զրուցակցի նկատառմամբ՝ հստակ կա մի ձեռք, որ Ալիևին հանձնարարել է, թե ինչ պետք է արվի, և դա ԱՄՆ-ն է:

Բաբաջանյանն այն համոզմանն է, որ խաղաղությունը թանկ հաճույք է. այնպես չէ, որ որպես մանանա ընկնում է գլխիդ և վերջ:

Ըստ քաղաքական գործչի՝ Ռուսաստանն ու խաղաղությունն անհամատեղելի են, դրա համար այլևս պետք չէ վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ինչպես պնդում է ընդդիմությունը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ վերջինս ասում է. «Կարող ենք ազգովի գոռալ՝ թուրք թշնամի. սրանից ո՛չ Թուրքիան կթուլանա, ո՛չ մենք կուժեղանանք: Պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները»:

Խոսելով ներքաղաքական թեմաների մասին՝ Արման Բաբաջանյանը նկատում է՝ 2026 թվականի ընտրություններին քաղաքական ուժերի բաժանումը լինելու է խաղաղության և պատերազմի կողմնակիցների միջև: Վերջինս միաժամանակ ցավ է հայտնում, որ խաղաղության ջատագով Կոնգրեսը այսօր հայտնվել է պատերազմի կողմնակիցների դաշտում. «ՀԱԿ-ն իր ապագան սերտորեն կապել է ՀՀԿ-ի հետ. թիրախում հայկական պետականությունն է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում, որը արդեն հեռարձակվում է նոր տաղավարից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test