Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արաբա-իսլամական աշխարհն Ալիևին «վերջնագիր է ներկայացնում» 1in.am 1in.am

time
Արաբա-իսլամական աշխարհն Ալիևին «վերջնագիր է ներկայացնում»

Սեպտեմբերի 16-ին Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Նահաիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել օկուպացված Շուշիում: Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի օդանավակայանում ԱՄԷ-ի նախագահին դիմավորել է անձամբ:

Բաքվի լրատվամիջոցները, հղելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հայտնում են, որ Էմիրությունների նախագահի պատվին Շուշիի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն: Այնուհետև Ալիևը և Նահաիանը բանակցել են դեմ առ դեմ, որից հետո՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով: Արդյունքում «ստորագրվել են միջկառավարական մի քանի փաստաթղթեր»:

Էմիրությունների նախագահն, ըստ երևույթին, Ալիևի հետ հանդիպման է ուղևորվել արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի ոչ հրապարակային համաձայնությունները նրան ներկայացնելու առաքելության:

Reuters-ը, վկայակոչելով Կատարի կառավարության իրազեկ աղբյուրներին, տեղեկացնում է, որ Դոհայի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները, ինչպես նաև Իրաքի և Պակիստանի վարչապետները «քննարկել են «մերձավորարևելյան ՆԱՏՕ» ձևավորելու հեռանկարը»:

Լրատվամիջոցն այդ տեղեկությունը «բավական վստահելի» է գնահատել՝ հիմք ընդունելով արաբա-իսլամական գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության այն ձևակերպումը, որ Իսրայելի կողմից «Կատարի մայրաքաղաք Դոհայի ռմբակոծումը համարժեք է արաբական և իսլամադավան բոլոր պետությունների ինքնիշխանության դեմ ոտնձգությանը»:

Տարածաշրջանի արաբական երկրներից Ադրբեջանի հետ ամենասերտ հարաբերություններ ունեն Էմիրությունները: Շեյխ Նահաիանը Բաքու է այցելել մոտ երկու տարի առաջ: Էմիրություններն Ապշերոնում շահագործման են հանձնել արևային էլեկտրակայան, երկրորդը ծրագրվում է կառուցել Ջեբրայիլում:

Նկատի ունենալով հարաբերությունների այդ մակարդակը, մեծ է հավանականությունը, որ ԱՄԷ-ի նախագահն Իլհամ Ալիևին է ներկայացրել Իսրայելի «դեմ համաիսլամական ճամբարին գործնականում միանալու» առաջարկություն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test