Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ից պատրաստ են միանալ Փաշինյանի իմպիչմենտին. նրանց անունները կասվեն «Հայաստան» խմբակցության միանալուց հետո. Մարգարիտ Եսայան 168.am 168.am

time

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր տարածեց ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարության նախագիծ, որով, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում է՝

– ապահովել Փաշինյանին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա

– Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝

– Կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ և այլն։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը, խոսելով Փաշինյանին անվտահություն հայտնելու միջոցով վարչապետի աթոռից զրկելուն միտված այս հայտարարության մասին, ընդգծեց՝ անհասկանալի է, որ արդեն մի քանի ամիս է՝ սեղանին է դրված Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն միտված մի գործիք, և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում օգտվել դրանից։

«Եթե ԱԺ «Հայաստան» խմբակցությունն էլ միանա այս գործին, դա կնշանակի, որ ՔՊ-ականներին ընդդիմադիր խմբակցությունները կկարողանան բերել ադեկվատության դաշտ։ Կան ՔՊ-ականներ, որոնք սպասողական վիճակի մեջ են, հետևապես, եթե ընդդիմադիր խմբակցությունները լծվեն այդ գործին, ՔՊ-ականներից որոշները կմիանան։ Ճիշտ կանի՝ «Հայաստան» խմբակցությունը քարը փեշից թափի և միանա այս գործընթացին»,- ասաց Եսայանը։

ՔՊ-ից պատրաստ են միանալ Փաշինյանի իմպիչմենտին. նրանց անունները կասվեն «Հայաստան» խմբակցության միանալուց հետո. Մարգարիտ Եսայան

Նրա դիտարկմամբ՝ քանի որ քաղաքականությունը միայն այն չէ, ինչ տեսանելի է, ավելին՝ քաղաքականությունն ունի նաև այսբերգի նմանվող հատված, ուստի սխալ է պնդել, թե նախքան իմպիչմենտ առաջարկելը, կամ առաջարկելու ընթացքում դրան ձգտող ընդդիմադիրները որևէ քայլ չեն արել։

«Իսկ ի՞նչ գիտեք, որ ՔՊ-ի հետ բանակցություններ չեն եղել. վստահեցնում եմ՝ իմպիչմենտի մասին խոսողները նաև ՔՊ-ականների հետ կուլիսային աշխատանք են տարել, պարզապես, հիմա պետք չէ այդ մարդկանց անունները տալ, դա կարելի է անել, երբ «Հայաստան» խմբակցությունը միանա գործընթացին»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Հարցազրույցի մանրասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test