Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ առնվազն պետք է ուղեղի մենինգիտ ունենաս, որևէ լուրջ տրավմա տարած լինես գլխի հետ կապված կամ փոքր հասակում աթոռից ընկած լինես, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը ներկայացնես որպես կապիտուլյացիա այն դեպքում, երբ տեսնես, որ ամեն կետի տակ գրված է փոխադարձության սկզբունքը:
Վերջինս հիշատակում է Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Անգամ գերագույն գլխավոր մերժվածը սա ներկայացնում է որպես կապիտուլյացիոն փաստաթուղթ»:
Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս մերկ Երևանում քայլել, որի շնորհիվ ըստ քաղաքագետի՝ նրանք ավելի շատ ուշադրություն կսևեռեն իրենց վրա, քան թշնամական խոսույթ երկրի ներսում տարածելով. «Մեկը «Չերեմուխա 7» էր կիրառում, մեկը բդեշխության էր վերածել երկիրը․ բա հլը չդատվե՞ն սրանք»:
Քաղաքագետը, անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե հնարավոր է վերադարձ Ղարաբաղ, ասում է՝ դա կարող է լինել երկու տարբերակով. կա՛մ գնալ և ապրել ադրբեջանական իշխանությունների օրենքներով, կա՛մ պատերազմ հայտարարել, որը չգիտես՝ ինչով կավարտվի: Ապա վերջինս մեջբերում է մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ ղարաբաղցիներից շատերը տեղափոխվում են ՌԴ՝ Վլադիմիր Պուտինի համար «կիլլեր» աշխատելու:
Ըստ նրա՝ ընդդիմադիրները Ղարաբաղի դրոշը տնկել են դեմները ու չգիտեն՝ ինչով են զբաղված. «Ընդդիմությունը պատերազմի հրձիգ փոքրիկ խմբակ է, որը ազգային անվտանգությանը սպառնալիք է»:
Վերջինիս կարծիքով՝ չպետք է առաջնորդվել այն սկզբունքով, թե հաչան շունը կծան չէ. ՀՅԴ-ն պետք է փակել. «Պետության համը սրանք պետք է զգան»:
Անդրադառնալով ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ Մկրտչյանը նկատում է. «Իրենց ձևը ի՞նչ է ենթադրում, մեկն ասում է՝ ազատության սլոգա է, մեկն ասում է՝ հոպարը կիմանա»:
Խոսելով Գարեգին Բ-ի մասին՝ զրուցակիցը շեշտում է. «Կտրիճը պետք է վեղարն ու խաչը հանի, վերնաշապիկն ու փողկապը կապի և Անժելա Թովմասյանին հարցազրույց տա: Չի կարող եկեղեցին էս աստիճան «մխտռված» լինել, վեհափառ հայրապետը՝ մոմի բիզնեսով զբաղվել, փայեր հանել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում, որը արդեն հեռարձակվում է նոր տաղավարից:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test