Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստը անցավ բավական լարված մթնոլորտում: Նիստի ընթացքում ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի և Քաղաքացական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի միջև լեզվակռիվ բռնկվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սիմոնյանը փորձեց ներկայացնել իրենց խմբակցության ծրագրերից մեկը` Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը։
ՔՊ֊ականները տեղում հեգնեցին, թե արհեստական բանականությունով գրված բան է։ Կարեն Սիմոնյանն ափերից դուրս եկավ, հորդորեց այդքան անլուրջ չլինել։
Ուշադրություն հրավիրեց Միքայել Սրբազանի կալանավորման փաստին, քննադատեց իշխող խմբակցությանը` նշելով, որ ամեն ինչ վերածվել է ձեռառնոցիի։ «Դրա համար Սրբազանին դարձրել եք տեռորիստ, վաղը, մյուս օրը թուրքը մտնի Հայաստան, թաքնվելու եք կռվող տղերքի հետևը, ասելու եք` եղբայր, փրկիր ինձ»:
Ընդդիմադիր ավագանու անդամն այնքան էր բարկացել, որ ՔՊ֊ականին լսել չուզեց, որքան էլ Մինասյանը ջանք փորձադրեց` արդարանալու և իրավիճակը շտկելու ` պնդելով, թե իրենց ասածը քաղաքական ենթատեքստ չէր պարունակում, որևէ մեկին վիրավորել չէին ցանկանում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test