Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգեզուրի կոմբինատի նախկին փոխտնօրենը Հակակոռուպցիոն դատարանում էր․ ինչի՞ մեջ են մեղադրում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգեզուրի կոմբինատի նախկին փոխտնօրենը Հակակոռուպցիոն դատարանում էր․ ինչի՞ մեջ են մեղադրում

Այսօր Հակակոռուպցիոն դատարան էր եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի անդամ ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ամբարյանը:

Պարզվում է, որ 6 անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին առանձնապես խոշոր չափերի գույք նպատակ ունենալու թաքցնելու, փողերի լվացման քրեական վարույթով։

Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Սուրեն Ռաֆիկի Ածիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կատարել են փողերի լվացում՝ փոխանցել, ձեռք են բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել հանցավոր ճանապարհով՝ առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք, որոնք նպատակ են ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելիությունը, գույքի իրական բնույթը և ծագման աղբյուրը:

Նարեկ Գուրգենի Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա, 2014 թվականի հուլիսի 1-ից հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ինչպես նաև 2018 թվականի մարտի 1-ից՝ խորհրդի անդամ, ի պաշտոնե իր կարգադրիչ և այլ լիազորություններն իր, ինչպես նաև ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով օգտագործել է ՓԲ ընկերության շահերին հակառակ, որի արդյունքում ընկերության համար առաջացել են ծանր հետևանքներ:

Ի դեպ հավելենք, որ 2020 թվականին Հետք-ը հրապարակել էր, որ Հագարի 2» անվամբ ՀԷԿ շահագործող «Հակարի» ՍՊԸ-ի Ընկերության բաժնետեր է Անահիտ Ղալթախչյանը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի կինը:

Նշենք, որ Ամբարյանը նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ: Անահիտ Ղալթախչյանը «Հակարի» ընկերությունում ունի ևս 25 % բաժնեմաս։

Դիմեցինք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» հասկանալու համար, թե Նարեկ Ամբարյանը այժմ կոմբինատի հետ որեւէ առնչություն ունի, թե ոչ։ Ի պատասխան՝ պահանջեցին գրավոր հարցում կատարել , իսկ ահա դատարանի բակում մի քանի հարցեր ուղղեցինք մեղադրյալ Ամբարյանին, սակայն վերջինս բավականին լարված ու արագ շտապեց մեքենան՝ հրաժարվելով պատասխանել որեւէ հարցի:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test