Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քննարկվել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով զարգացող համագործակցությունը a1plus.am a1plus.am

time
Քննարկվել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով զարգացող համագործակցությունը

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Մակրոնի խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ երկուստեք գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը։

Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test