Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրանական աշխարհի հայալեզու գլավլիտը hraparak.am hraparak.am

time
Թուրանական աշխարհի հայալեզու գլավլիտը

Ո՞վ է ասում, թե Փաշինյանի իշխանությունը վերանորոգում է ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Ըստ իս, այն քանդել են եւ թերեւս այդպես էլ չբերեն նախնական տեսքին: Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը չի տեղավորվում փաշինյանական իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ, որովհետեւ այն մեզ հիշեցնում է ոչ միայն թուրքական ցեղասպանության զոհերի մասին, այլեւ հիշեցնում է մեր կորսված հայրենիքի մասին: Ըստ Փաշինյանի, հայ մարդը հիշողություն չպիտի ունենա, հայ մարդը պետք է ապրի մեկ օրով: Փաշինյանը քանդելու է ոչ միայն նյութական հուշարձանները, որոնք կառուցված են քարից ու բետոնից, այլեւ ոչ նյութական ստեղծագործությունները` Դերենիկ Դեմիրճյանի, Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Մարտիրոս Սարյանի, Մինասի եւ էլի բազմաթիվ հայ պոետների, արձակագիրների, նկարիչների, ռեժիսորների եւ դրամատուրգների ստեղծագործություններն արգելվելու են, դրանց տպագրությունը, հրատարակությունը, այլ ձեւերով բազմացումը կամ հանրայնացումը քրեականացվելու են: Նախորդ օրը Փաշինյանը տվեց դրա անոնսը:

«Ցանկապատ» ներկայացումից հետո Փաշինյանը, ըստ էության, տվեց փաշինյանական գրաքննության մեկնարկը, նա հայտարարեց, որ ներկայացումն իր այդ տեսքով ենթակա չէ բեմականացման, որ Հայաստանում այլեւս արգելվելու են այն ստեղծագործությունները, որոնք դուրս են իր ասած իրական Հայաստանի գաղափարախոսությունից: Փաշինյանն ասում է, թե մի հոդված է գրում, որում անդրադառնում է այն գաղափարին, որ «1940-75 թվականներին ստեղծված գեղագիտությունը, հայրենասիրության էն մոդելը, էն, ինչը որ հայրանասիրությունն է մեր հոգում, էդ հայրենասիրության մոդելը ձեւավորվել ա 40 ականներից 70- ականներ ստեղծված գրքերի, նկարների, պիեսների, ֆիլմերի վրա: Ըստեղ ի՞նչն ա հետաքրքիրը` որ էդ բոլոր պիեսները, գրքերը եւ այլն, ստեղծվել են Խորհրդային Միության գլավլիտի պայմաններում, արտահայտել են խորհրդային կայսրության քաղաքական ուղերձները»: Իսկ այդ ուղերձն այն էր, որ Խորհրդային Հայաստանից բացի, դրանից դուրս կա նաեւ այլ Հայաստան, որը գտնվում է ցանկապատից այն կողմ, որը թեեւ այս պահին կորսված է, բայց հայ մարդը չպետք է մոռանա իր կորսված հայրենիքի մասին, պետք է հիշի իր անցյալը, իր պատմությունը:

Փաշինյանն իսկապես ճիշտ է` Խորհրդային Միությունը ոչ միայն հայ մարդու, այլեւ ցանկացած խորհրդային մարդու մեջ ներդնում էր հայրենասիրություն, ընկերասիրություն, մարդասիրություն: Նայեք խորհրդային ֆիլմերը, մուլտֆիլմերը, կարդացեք գրքերը. դրանք քարոզում են ոչ թե նյութապաշտություն, էգոիզմ կամ մորթապաշտություն, խորհրդային գլավլիտը`գրաքննությունը, նման բան չէր կարող թույլ տալ, ընդհակառակը՝ քարոզվում էր անձնազոհություն, հերոսություն, հայրենասիրություն, հայրենիքի, ընկերոջ, ծնողի համար կյանքը զոհաբերելու պատրաստակամություն: Ի տարբերություն Փաշինյանի, Խորհրդային Միությունը չէր քարոզում, որ կյանքի եւ մարդկային գոյության միակ նպատակը լավ ապրելն է, իսկ լավ ապրելու միակ չափանիշը՝ խոզի պես լափելը եւ հնարավորինս շատ նյութական ռեսուրսների տիրապետելը, թշնամու առաջ խոնարհվելը եւ պարտությունը գովերգելը: Պատճառը շատ պարզ է. Խորհրդային Միությունը դաստիարակում էր քաղաքացիների, որոնք պատրաստ պետք է լինեին կռվել իրենց հայրենիքի պաշտպանության համար, պետք է ամեն գնով ձգտեին եւ հասնեին հաղթանակի եւ ոչ թե պարտության, ովքեր պետք է պատրաստ լինեին հանուն հայրենիքի տիեզերք թռչել, կրթությամբ եւ գիտությամբ զբաղվել: Որովհետեւ եթե մարդն իրեն նվիրում է լավ ապրելուն, նա չի կարող հայրենիք պաշտպանել, որովհետեւ կարող է զոհվել: Եթե մարդը երազում է տիեզերք թռչելու մասին, կարող է վտանգել իր կյանքը եւ զրկվել չալաղաջից կամ քյաբաբից, մարդը պետք է երազանք ունենա, որ զբաղվի գիտությամբ, որովհետեւ գիտնականն ավելի վատ է պարում, քան, ասենք, բանկիրը կամ օղու արտադրամասի սեփականատերը: Բայց գիտնականը մտածում է, որ ինքը խնդիր է լուծում ոչ միայն իր, այլեւ հասարակության եւ սերունդների համար, եւ դա է նրան առաջ մղող ուժը եւ ոչ թե սոսկ շատ ապրելը կամ թանկ շոր ու կոշիկ հագնելը, լավ մեքենա ունենալը:

Փաշինյանը չունի երազանք, բացի շատ փող ունենալը, չունի այլ ձգտում, քան իշխանության աթոռից կառչած մնալը, դրա համար նա ուզում է հիշողությունից, պատմությունից, համամարդկային արժեքներից զրկել նաեւ հայ մարդուն: Նրան խորթ են Խորհրդային Միության քարոզած արժեքները, որովհետեւ դրանք այսօր հակադրության մեջ են մտնում Մեծ Թուրանի արժեքների հետ:

Խորհրդային Միությունը` որպես կայսրություն, ոչնչացել է, գոյություն չունի, բայց դրա թողած հոգեւոր ժառանգությունը մնացել է, ընդ որում, փոխանցվել եւ քարոզվել է նույնիսկ նրանց, ովքեր չեն ծնվել ԽՍՀՄ-ում: Հիմա նոր կայսրություն է ստեղծվում. մեծ Թուրան, որը տարածվելու է Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա՝ ներառելով Ռուսաստանի թուրքալեզու հանրապետությունները: Փաշինյանի իրական Հայաստանը թուրանական աշխարհի մի մասն է: Դրան խանգարող հանգամանքները պետք է վերացվեն` հայրենասիրության մեր ընկալումը, հիշողությունը, արժեքները, Հայ առաքելական եկեղեցին եւ, ընդհանրապես, մեր ինքնության այն ընկալումը, որ այսօր գոյություն ունի, չի տեղավորվում թուրանական աշխարհի գաղափարախոսության մեջ: Այդ ամենը պետք է վերացվի, պետք է հայ մարդկանց գլուխներից ջնջվի եղած հիշողությունը, եւ տեղը … տեղն ավելի լավ է ոչինչ էլ չլցվի:

Չի բացառվում, որ մի օր Փաշինյանը հոդված գրի եւ հայտարարի, որ կա՛մ հայ ժողովուրդը կհրաժարվի իր ազգային ինքնության ներկա ընկալումից, կա՛մ ուղղակի պետք է ոչնչացվի եւ տեղահան լինի, այլ տարբերակ չկա` պետք է ըն

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test