Հիշատակարան
2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք՝ հարձակվելով ընդհանուր սահմանի երկայնքով՝ 200 կմ (100 մղոն) տարածքով: Ադրբեջանի հարձակումները ծավալվեցին մինչեւ 40 կմ (25 մղոն) խորությամբ Հայաստանի տարածքում, 23 բնակավայրերի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Հարձակվեցին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա՝ Վարդենիսում, Գորիսում, Սոթքում, Ջերմուկում եւ այլ բնակավայրերում՝ օգտագործելով հրետանի, դրոններ, ծանր զենքեր: Առնվազն 105 հայ զինվոր եւ 71 ադրբեջանցի զինվորական զոհվեցին (պաշտոնական տվյալներ):
Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական ուժերը կազմակերպել էին «լայնամասշտաբ դիվերսիոն գործողություններ»՝ օգտագործելով «դիվերսանտներ», որոնք ականներ էին տեղադրել: Այս պնդումները կրկնեց նաեւ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։ Սակայն տարբեր լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ կասկածի տակ դրեցին այս պնդումները՝ համարելով դրանք անհիմն, անապացույց: Հարավային Կովկասի փորձագետ Արկադի Դուբնովը նշել է. «Սա համոզիչ չի թվում, եւ բոլորը հասկանում են, որ սա հորինված պատրվակ էր։ Ադրբեջանցի պաշտոնյաներից եւ ոչ մեկը որեւէ ապացույց չի ներկայացրել, որը կարդարացներ այս ներխուժումը»:
Հայկական տարածքում գտնվող 30-40 գյուղեր եւ քաղաքներ հարձակման են ենթարկվել, տեղահանվել է 7 հազար 600 մարդ։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, Ադրբեջանն օգտագործել է խոշոր տրամաչափի զենքեր, ինչպիսիք են «Գրադ» հրթիռային համակարգերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը։ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հետագայում հղում է կատարել ներխուժմանը՝ իր ելույթում անելով իռեդենտիստական հայտարարություններ հայկական տարածքների վերաբերյալ՝ հաստատելով, որ Ադրբեջանի ուժերը հիմա վերահսկում են ռազմավարական բարձունքներ այդ տարածքներում. «Այս (2022 թվականի սեպտեմբեր) ռազմական գործողության արդյունքում մեր պատմական քաղաքներն այժմ մեր աչքի առաջ են տեսողական դիտարկման միջոցով»։ Ադրբեջանի հարձակումներից հետո այդ երկրի ներսում կառավարամետ լրատվամիջոցները եւ հայտնի քաղաքական գործիչները կոչ արեցին ավելի շատ հայկական հողեր զավթել՝ պնդելով, որ անհրաժեշտ է «բուֆերային գոտի», որպեսզի կանխվեն «հայկական սադրանքները»։
2022 թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 12։20-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն Ադրբեջանը հրապարակայնորեն չհաստատեց զինադադարը։ Ռազմական գործողություններն ավարտվեցին նրանով, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի խորքում վերահսկողության տակ վերցրին նոր դիրքեր: Ադրբեջանի՝ սեպտեմբերյան հարձակումների հետեւանքով տարբեր օտարերկրյա դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի, բավարարվեցին ուղեւորությունների հետ կապված նախազգուշացումներ տարածելով՝ չմեկնել Հայաստանի հարավային շրջաններ եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներ, ներառյալ Սյունիքի, Վայոց ձորի մարզերը, ինչպես նաեւ Գեղարքունիքի հարավային հատվածները եւ Տավուշի որոշ մասերը։
Հանուն ինչի՞ զոհվեցին տղերքը…
Մի հիշեցում եւս. ադրբեջանական այս ներխուժումից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի թափել թշնամու տիրապետության տակ հայտնված դիրքերից եւ բնագծերից մեր զինվորների դիակները կամ վիրավորներին դուրս բերելու համար: Եվ ավելի է ծանրանում հարցը՝ ի վերջո, հանուն ինչի՞ զոհվեցին այդ տղաները, որոնք պաշտպանում էին ոչ թե «հեռավոր» Արցախը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ իշխանությունները կա՛մ չունեն այս հարցի պատասխանը, կա՛մ էլ նրանց ունեցած պատասխանը սովորական քաղաքական մանիպուլյացիա է՝ հանուն խաղաղության, հանուն նոր Հայաստանի, հանուն իրական Հայաստանի, հանուն Նիկոլի ցույց տված քարտեզի… Ու քանի որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում (չեն ցանկանում) ընդունել, որ մեր տղաներն ընկել են հանուն հայրենիքի, հանուն հայոց հողի, հանուն իրենց ընտանիքների, այստեղից-այնտեղից ծլում են անասնակերպ ինչ-որ գոյանքներ, որոնք փորձում են պատասխանի սեփական վերսիան փաթաթել ոչ միայն հանրության, այլեւ ՀՀ իշխանությունների (Նիկոլի) վզին: Նկատենք նաեւ, որ 2022թ. ադրբեջանական ներխուժումից հետ բազմաթիվ նոր իրողություններ են հայտնվել մեր կյանքում, որոնց մասին այդ օրերին զոհված հերոսները պատկերացում անգամ չունեին եւ ուղղակի չէին կարող զոհվել հանուն այդ իրողությունների: Անասնակերպ գոյանքների համար, սակայն, սա խոչընդոտ չէ, եւ նրանք կարող են, օրինակ, հայտարարել, որ տղերքը 2022-ի սեպտեմբերին զոհվել են հանուն 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եւ նախաստորագրված թղթերի: Էս բոյի էշություն կարող են դուրս տալ մե՛կ ՔՊ-ականները, մե՛կ էլ ՔՊ-ի հետ ասոցացվող դեգեներատները:
Զայրույթը մի կողմ դրած (առայժմ)
2022թ. սեպտեմբերյան ներխուժման երրորդ տարելիցի օրը, երբ ՀՀ իշխանությունները ֆեստիվառվում էին Հրազդանում ու տժժում այդ տարածաշրջանի որոշ անհիշողություն էակների հետ, Նիկոլի զոմբիներից մեկը (անունը` հետո) հայտարարեց. «Ավելի քան 200 զինծառայող կյանք է տվել արտատարածքային միջանցքի ռուս-ադրբեջանական հավակնության դեմ»: Ես դիվանագետ չեմ եւ, բնականաբար, չկարողացա էս սատկած անասունին դիվանագիտական պատասխան տալ: Սրա հայտարարությանն անդրադարձել էի ընդամենը մեկ բառով՝ անասո՜ւ ո՜ւ ո՜ւն… Բարեբախտաբար, ինձ կանխեց Արա Սահակյանը՝ վերին աստիճանի քաղաքավարի եւ դիվանագիտության մեջ անթերի մի մարդ, որն արձագանքեց. «Հիշենք, ըստ մեր հերոսի, հայերս արյուն ենք տվել «արտատարածքային միջանցքի ռուս-ադրբեջանական հավակնության դեմ»։ Հինգ բառում խճճված միտք ու հարցականներ։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ Դ. Ի․-ն (Դանիել Իոաննիսյանը՝ Էդ. Ա.) երջանիկ է, որ հայերս արյուն ենք թափել, օրինակ, «հանուն արտատարածքային միջանցքի ամերիկա-ադրբեջանական հավակնության բավարարման»:
Թեման այսքանով կարելի էր փակված համարել, եթե Դանիել Իոաննիսյանի դուրս տված ապուշությանն արձագանքեր Նիկոլ Փաշինյանն ու փակեր նրա բերանը: Խոստովանեմ՝ ես հույս ունեի, որ կփակեր: Ի վերջո, իշխանությունները ջանք չեն խնայում «Զանգեզուրի միջանցքն» իրենց վրայից գցելու համար, իսկ այդ Դանիել ասողիկը մի բան էլ հայտարարում է, որ հայ զինծառայողները զոհվել են հանուն այդ արտատարածքային միջանցքի: Ինչո՞ւ լռեց Նիկոլը… լռեց, որովհետեւ պակասն էլ ինքը չէ ու մինչ օրս չի հասկացել, որ Հայոց բանակը ծնունդ է առել, կազմավորվել, հզորացել հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն մեր պետականության ու ժողովրդի անվտանգության: Կարո՞ղ էր, արդյոք, «մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի» մտքի հեղինակը Դանիել Իոաննիսյանի լեզուն մտցնել նրա համապատասխան տեղը: Իհարկե՝ ոչ: Մեկը լիներ՝ Նիկոլին հասկացներ, որ չի կարելի այդպես խոսել պատերազմի զոհերի մասին, մանավանդ որ այդ պատերազմը քո ազգի պատերազմն էր, ու զոհերն էլ քո ազգի զավակներն էին:
Վերջաբանի փոխարեն
Ի՞նչ ասեմ. այս իշխանությունները 7-8 տարի այնքան են մանիպուլացրել ազգն ու ազգայինը, այնքան են կապիտուլացվել տարբեր ուղղություններով, այնքան բան են տվել ու ոչինչ չեն ստացել տվածի դիմաց, որ չգիտեն էլ՝ ինչպես գլուխները պրծացնեն այդ ամենից: Ես այսօր սարսափով եմ սպասում սեպտեմբերի 27-ին ու նոյեմբերի 9-ին: Սրանք ունակ են անգամ հայտարարելու, որ մեր տղաները զոհվել են հանուն Կիրանցում պատ կառուցելու: Սրանք ունակ են Շուշիի անկման օրը մեծ ֆեստիվառ անելու եւ հայտարարելու՝ տղերքը Շուշիում զոհվեցին հանուն «Թրամփուղու»…
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test