Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Թրամփի ուղի» նախագիծը ընդհանուր առմամբ դրական է ընկալում շուկան. ԿԲ նախագահ armtimes.com armtimes.com

time
«Թրամփի ուղի» նախագիծը ընդհանուր առմամբ դրական է ընկալում շուկան. ԿԲ նախագահ

««Թրամփի ուղի» նախագծի իրագործման համար Հայաստանին առաջին տրանշով 140 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի որոշումը չի կարող էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա»:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին:

«Ազդեցության չափով բավականին փոքր գումար եք նշում․ 140 միլիոնը Հայաստանի ներկայիս տնտեսությունը կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է: Իհարկե, պետք է նայենք ընդհանուր նախագիծը, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենալու, այդ միջոցներն ինչի վրա են ծախսվելու: Բայց նման նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական է ընկալում շուկան այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում որոշակի նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը գա իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի նաև բիզնես միջավայրը»,- մանրամասնել է նա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ աշխատելով Կոնգրեսի հետ՝ մտադիր են Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է՝ ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test