Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վտանգավոր և ժամանակավրեպ է. նախկին ԱԳ նախարարը` ՀՀ–ի վարած քաղաքականության մասին sputnik sputnik

time
Վտանգավոր և ժամանակավրեպ է. նախկին ԱԳ նախարարը` ՀՀ–ի վարած քաղաքականության մասին
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Համաշխարհային համակարգը խորը փոփոխությունների փուլում է և այլևս չեն գործում ո՛չ Վեստֆալյան համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հավասարակշռությունը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախոսությունը, ո՛չ էլ լիբերալ կարգը։ «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։ Այվազյանը հոդվածում տարբեր օրինակներով արձանագրել է, որ այսօր ձևավորվում է նոր, մասնատված աշխարհակարգ, որտեղ գաղափարախոսությունը, իրավունքն ու համընդհանուր արժեքները փոխարինվում են անվերահսկելի ուժով և շահով։
Հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նոր ուղի է որդեգրել` հիմնված է «խաղաղության դարաշրջանի» գաղափարի վրա, որը ենթադրում է ներքին բարեփոխումների և ազգային մտածելակերպի վերաձևավորման արդյունքում երկարատև խաղաղության պայմանների ստեղծում։
«Սակայն ուրվագծվող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարությունը թվում է վտանգավոր և ժամանակավրեպ։ Խաղաղությունը, որը ձգտում է հաստատել Երևանը, ենթադրում է երաշխավորների, կանոնների և ինստիտուցիոնալ շրջանակների գոյություն։ Մինչդեռ անտեսվում է, որ երաշխավորները կորցրել են իրենց հետաքրքրությունն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականությունը դառնում է ոչ թե խաղաղության, այլ խոցելիության բանաձև։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականության տրամաբանությանը համապատասխան, Հայաստանի «բարյացակամությունը» չեն դիտարկում որպես դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլության նշան, ուստի հետևողականորեն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիվանագիտական և գաղափարական ճնշումը»,– ասել է Այվազյանը։
Նախկին արտգործնախարարը` նկատել է, որ պետությունները կործանվում են իրենց պաշտպանելու անկարողությունից։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրված փաստաթուղթ, ըստ Արա Այվազյանի, չեն կարող փոխարինել կենսական գործառույթի ուժային բաղադրիչին։
«Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխավորների, նրա պաշտպանական կարողությունները սահմանափակ են, իսկ շրջակա միջավայրը՝ ագրեսիվ։ Նման իրավիճակում դրոշակ դարձնել խաղաղությունը՝ առանց զսպման, և արժեքները թողնել առանց պաշտպանության, նշանակում է երկիրը մղել դեպի ռազմավարական խոցելիության ուղի։ Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանը։ Պաշտոնական Երևանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների և Հայաստանին գոյաբանական մարտահրավեր ներկայացնող հարևանների իրական նպատակների ռազմավարական վերլուծությունից»,– նշել է նախկին արտգործնախարարը։
Արա Այվազյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում գլխավորը` ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանությունը, ո՛չ էլ նույնիսկ իրավական զիջումները չեն ապահովում անվտանգությունն այնպիսի աշխարհում, որտեղ օրենքի փոխարեն իշխում է ուժը։
«Հիմա մեզ առաջարկվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրև անցյալի «առասպելների ու հույսերի սթափեցնող մերժում» և հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժեքներն ու հավակնությունները ենթադրաբար հանգեցրել են շարունակական աղետների։ Սակայն ողբերգությունն այն է, որ հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել ոչ թե պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն»,– ընդգծել է Այվազյանը։
Արա Այվազյանը շեշտել է, որ ռազմավարական առումով չմտածված «սթափությունն» ու «իրատեսությունը» կարող են ՀՀ–ին կանգնեցնել մեծ աղետի առաջ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test