Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ՝ պատասխանելու քաղաքական և հումանիտար հարցերի armlur.am armlur.am

time
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ՝ պատասխանելու քաղաքական և հումանիտար հարցերի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Ստրասբուրգում, խոստանում է դառնալ ուշադրության կենտրոնում։

ՀՀ Կառավարությանը մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա սեպտեմբերի 30-ին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը խաղաղության խաչմերուկ նախագծի, Թրամփի ուղի-միջանցքի մասին, ինչպես նաև կպատասխանի ԵԽԽՎ պատվիրակների հարցերին։

Նստաշրջանի օրակարգը բազմաշերտ է ու զգայուն․ քննարկվելու են ոչ միայն Գազայում լրագրողների անվտանգության հարցերը և Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացի լրագրողների ազատ արձակման պահանջը, այլև Սերբիայի քաղաքական ճգնաժամը, ռուսական ժողովրդավարական շարժումները, երիտասարդության դերակատարությունը ժողովրդավարության հաստատման գործում, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և ժողովրդավարության փոխկապակցվածությունը։

Բացի դրանից, A1+-ը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Հունգարիայի անդամակցության պարտավորությունների կատարման հարցը և Բուլղարիայի հետ հետմոնիթորինգային երկխոսությունը։

Նստաշրջանի կարևոր իրադարձություններից մեկն էլ Եվրոպայի խորհրդի նոր Գլխավոր քարտուղարի ընտրությունն է, ով առաջիկա հինգ տարում ձևավորելու է կազմակերպության քաղաքական ու ինստիտուցիոնալ ուղղվածությունը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test