Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հայրենասիրության» վնասները 1in.am 1in.am

time
«Հայրենասիրության» վնասները

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ֆեյսբուքում երեկ մեջբերել էի Հրանտ Մաթևոսյանին. «Ասեմ նաև, որ էդ Միության (ԽՍՀՄ) շնորհիվ էր, որ էնպես բարձր դիսկանտով երգում էի «Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիա» կամ պանաջատիրության հարցն էի գուրգուրում, կամ վրեժի հարցն էի գուրգուրում: Ահա: Սա վիթխարի կորուստ է»:

Եվ քանի որ հայ հանրությունը սթափ խոսքից, ինչպես Վանո Սիրադեղյանն է ձևակերպել, «դիվոտում է», այդ գրառումը գրեթե ուշադրության չարժանացավ: Միջին վիճակագրական ֆեյսբուքահային այդ Մաթևոսյանը ծանոթ չէ: Նրան բոլորովին չի հետաքրքրում, որ անցյալ դարի 50-60-ական թվականների «պահանջատիրական գրականությունը» Հայաստանի և նրա ժողովրդի համար «անվտանգ մի զբաղմունք էր», քանի կար միջուկային գերտերություն Խորհրդային Միությունը և կարելի էր բարձր դիսկանտով ոչ միայն «Երթամ տեսնեմ զիմ Կիլիկիա», այլև՝ «Դաշնակցություն ժողով արեց/ Շուն սուլթանին մահ որոշեց» երգել:

Հանրային, քաղաքական որոշակի շրջանակներ և անհատներ ասում են, որ մենք «բարձր դիսկանտով երգում էինք» նաև մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը:

Ըստ երևույթին՝ Իլհամ Ալիևը լսում, կարդում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական նախարարներին և պատգամավորներին, այլև հայաստանյան ընդդիմության հայտնի գործիչներին: Սեպտեմբերի 15-ին նա օկուպացված Արցախում «վերաբնակիչ» ադրբեջանցիների հետ հանդիպմանն ասել է. «Հայաստանը և նրա թիկունքին կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին»:

Ստացվում է, որ եթե Հայաստանը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը «պահանջատեր» և «վրիժառու» էր, Ադրբեջանի «հողերը վերադարձնելու մտադրություն չուներ», ուրեմն Իլհամ Ալիևը հինգ տարի առաջ «արդարացի պատերազմ է սկսել»:

Քանի որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում դրված էր ոչ թե «բարձր դիսկանտի հայկական երգը», այլ+++ միջազգային իրավունքը, որ ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:

Երրորդ Հանրապետության կառուցման «ճարտարապետությունն», ըստ այդմ, չէր կարող լինել ոչ պահանջատիրությունը, ոչ, մանավանդ, վրիժառությունը: Ներկայացնել այդպես, ավելին՝ քաղաքական դիսկուրս բացել կամ այդ գաղափարաբանությամբ նոր Շարժում նախաձեռնել՝ նշանակում է Հայաստանը դարձյալ հակադրել միջազգային իրավունքին: Բայց դա կեսսպառնալիք է: Դա ճանապարհ է, որ երկիրը տանում է «ուժի իրավունքի մրցակցության» դաշտ: Իրերի և իրողությունների առկա հաշվեկշռով այդ էքզիստենցիալ մրցակցության մեջ ի՞նչ կմնա Հայաստանից: Այս հարցի պատասխանն ո՞վ ունի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test