Արդեն մի քանի օր է՝ քննարկվում է Բյուրականում «Ցանկապատ» ներկայացման ժամանակ տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի «քարոզչությունը», որտեղ նա դերասանական անձնակազմից նախ պահանջում էր ասել, թե ինչ ուղերձ են փոխանցում հանդիսատեսին, ապա առաջ էր տանում այն միտքը, թե՝ «բավարարվեք ունեցածով»։
Համացանցում եղան նաև օգտատերեր, որոնք ասում էին, թե ստեղծագործական կազմը պետք է դադարեցներ ներկայացումը, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, մի մասն էլ քննադատում էր դերասանական անձնակազմին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին պատշաճ չի հակադարձել։
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի համար ընդունելի չէ քննադատությունը, որ եթե Նիկոլ Փաշինյանն էր ներկա, պետք է բեմում դադարեցնեին ներկայացում խաղալը։
«Այդպես չի կարելի, բա մնացած հանդիսատե՞սը, այդպես չի կարելի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Թոխատյանը։
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանի «դասախոսությունը» հաշվի առնելով՝ «Ցանկապատ» ներկայացման բովանդակությունը փոխվի, Հրանտ Թոխատյանը փոխանցեց.
«Ներկայացման բովանդակությունը չի փոխվելու, ես Տիգրան Գյուլումյանի (ներկայացման սցենարի հեղինակը և ռեժիսորը) հետ խոսել եմ»։
Թե ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի այդ դասախոսության նպատակը, Հրանտ Թոխատյանը պատասխանեց.
«Ինձ դժվար է այդ հարցին պատախանելը, ինքը գիտի»։
«Ցանկապատ» բացօթյա ներկայացումը տեղի է ունենում Բյուրականում՝ «ՀանդArt» մշակութային այգում, այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության հիման վրա։
Տարիներ շարունակ հարևաններ Թևոսն ու Մինասը վիճում են ցանկապատի տեղի համար՝ յուրաքանչյուրը մտածում է, որ այն պետք է ուղղվի հարևանի տարածքի հաշվին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test