Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևի պատասխանը՝ Փաշինյանին 168.am 168.am

time
Ալիևի պատասխանը՝ Փաշինյանին

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականի համար ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը։

Մասնավորապես, երկրի Ֆինանսների նախարարության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ գալիք տարում պաշտպանության և անվտանգության ծախսերը հնարավոր է, որ կազմեն 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար), ինչը 3,8 տոկոսով ավելի է 2025 թվականի հաստատված կանխատեսումների համեմատ։

Թե ինչ պատկեր կստացվի վերջում՝ ցույց կտան զարգացումները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի համար նախ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը 2025թ. բյուջեում մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանության ու անվտանգության ծախսերը, սակայն ավելի ուշ Ալիևը վերանայել էր բյուջեի նախագիծը և որոշել զգալի ավելացնել ռազմական ծախսերը՝ հասցնելով 5 միլիարդ դոլարի: Այս ռեկորդային աճն Ալիևը պայմանավորել էր Հայաստանի «սպառազինության մրցավազքով» և զենքի գնումներով Հնդկաստանից, Ֆրանսիայից:

Օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի նվազում է նախատեսվում՝ իրեն հատուկ մանիպուլյատիվ բացատրությամբ:

«Այդ ծախսերի մի մասն ուղղել ենք ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն, այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, և այն, որ մենք պետք է 2030-2035 թվականներին մարեինք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք և ոչ միայն: Եվ հիմա եթե այս տրամաբանությամբ ենք նայում, միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թ. պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ։ Այսինքն, ֆորմալ իրականությունն այլ բան է, բնականոն իրականությունը՝ այլ:

Եվ եթե 2025 թվականի 115 միլիարդի անհամաչափ կտրուկ աճը չլիներ, և լիներ բնականոն կամ սովորականից էլ ավելի մեծ իրավիճակը, մենք կունենայինք 2023-2024 թվականների բնականոն աճը: Եվ այն, որ 2026 թվականին 2025-ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ և նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ։ Բայց կան նաև ուրիշ գործոններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող եմ խորհրդարանին դռնփակ ռեժիմով ներկայացնել, որ իրադրությունն ավելի պարզ լինի»,- մանրամասնել էր նա՝ վստահեցնելով, թե իրենց վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, այլ՝ հակառակը, բնականոն զարգացման գործընթացի մեջ ենք:

«Կրկնում եմ, որ 2025 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և այդ կտրուկ աճը, մեծամասամբ, պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտությունների հետ: Մենք ուղղակի որոշել ենք, որ այն պարտքի կտորները, որ պիտի 1-5 տարում փակեինք, կոնսոլիդացրել ենք, ֆինանսական հնարավորություն ենք տեսել, այդ պարտքը հիմա ենք փակել: Եվ եթե այդ պարտքի կտորը հանենք և վերցնենք սրանից դուրս թվերը, մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որն ի սկզբանե պլանավորել էինք, և գուցե մի փոքր էլ ավելի»,- եզրափակել էր Փաշինյանը:

Այսինքն, հերթական անգամ ականատես ենք լինում Հայաստանի և Ադրբեջանի՝ պաշտպանական ոլորտին առնչվող անհամաչափ քաղաքականության։

Ալիևը ռացիոնալ քայլեր է անում, իսկ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից խոսող Նիկոլ Փաշինյանը զուրկ է անվտանգային մարտահրավերների ու իրողությունների ռեալ գնահատականներից:

Ի վերջո, խաղաղության հաստատումը չի ենթադրում բանակի դիմադրողականության նվազեցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test