Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր. նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հետևություններ անի. ՖՈՏՈՌԵՊՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Այսօր՝ սեպտմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ Ազատության փողոցում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Անուշ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Մենուա Ա.-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավագյանն ու կրտսեր պարեկ Արկադիա Գրիգորյանը: Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում և դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ճանապարհը ասֆալտապատվել է, սակայն ոչ գծանշումներ են արվել, ոչ էլ տեղադրվել են երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ ճանապարհային նշաններ, միչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թողնես, ամպագոռգոռ հայտարարություններ տարածի, թե ճանապարհներին իրենք միշտ տեղադրում են անհրաժեշտ նշաններ, կատարվում են անհրաժեշտ գծանշումներ, այս դեպքում Դ. Խուդաթյանի ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 1 տարուց ավելի է՝ այս ճանապարհին ոչ մի նշան չի տեղադրել, այնպես որ, պարոն նախարարը հայտարարություն անելուց առաջ լավ կլինի 1 րոպեով գոնե անցնի նշված ճանապարհով, իսկ այսօրվա վթարի մեղավորը «Nissan»-ի վարորդն է, ով երկրորդական ճանապարհը հատելով հայտնվել է գլխավոր ճանապարհին՝ չզիջելով «Opel»-ին, և տեղի է ունեցել վթարը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։