Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Այս մոռացումը խժռելու է մեզ. էդիկ Բաղդասարյան. «Հետք» 168.am 168.am

time
Այս մոռացումը խժռելու է մեզ. էդիկ Բաղդասարյան. «Հետք»

224 զոհերին պետությունը չի ուզում հիշել: Նրանց անունները չգիտեք, մոռացել եք, որ նրանք զոհվել են: Գիտե՞ք՝ ինչու զոհվեցին Հայոց բանակի զինվորները: Որ համերգի գնաք, սրճարանում սուրճ խմեք, խորոված անեք, ստատուս գրեք, պատգամավոր, վարչապետ լինեք: Գիտակցու՞մ եք դա, իհարկե՝ ոչ:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով։ Այդ օրերին Հայաստանը ունեցավ 224 զոհ։ Երեք տարի անց պետությունը չհիշեց նրանց: Փոխարենը պետությունը համերգ կազմակերպեց: Ընդհանրապես, պետությունը գտել է մոռացության բանաձեւը՝ անընդհատ փառատոներ, համերգներ կազմակերպել, որ հանկարծ մտածելու ժամանակ չունենանք:

Իշխանությունների այս պահվածքը անարգանք է բանակի և հասարակության հանդեպ։ Բանակի ղեկավարությունը չի հիշում իր հերոսներին, տարիներ շարունակ Պաշտպանության նախարարությունը Մոնթեի զոհվելու օրը ծաղկեպսակ էր դնում նրա գերեզմանին, բայց վաղուց արդեն դա չեն անում: Պետության համար զինվորականը չի կարող հերոս լինել, պետության համար հայրենիքը պաշտպանողները հերոս չեն, ռազմական ուսումնարաններում ո՞վ է հերոսի կերպարը այժմ, չգիտենք: Ո՞ւմ են նմանվելու զինվորները, ովքեր են զինվորականի նրանց իդեալները, չգիտենք: Բոլորը սպասում են, թե ինչ է ասելու սեպտեմբերի 13-ի մասին վարչապետը, որ իրենք էլ սկսեն խոսել այդ մասին:

Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակ մոռանալու քաղաքականություն վարել: Անհնար է մոռանալ պատերազմը, անհնար է մոռանալ մեր զինվորների հերոսական դրվագները, մեր ժողովրդի ցավերը: Քանի՜-քանի՜ հայր ու որդի, եղբայրներ են զոհվել: Սպաներ են եղել, որ իրենց պայթեցրել են գերի չընկնելու համար, զինվորներ են եղել՝ իրենց ընկերներին մարտադաշտից հանելիս զոհվել են, տղաներ, որոնք այդպես էլ իրենց դիրքը չեն թողել:

Հասարակության համար այս հակադրությունը գրեթե տեսանելի չէ: Սոցիալական ցանցերում գրառում անելով այդ հարցը փակվում է: Զոհվածների ընտանիքները շարունակում են լուռ սգալ իրենց զավակների գերեզմաններին, իրենց տներում:

Առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե հասարակությունը պետք է մոռանա պատերազմը, որ խաղաղություն լինի, անհեթեթություն է:

Այնքան անվիճելի է, որ չմոռանալն է պետությունը և մեզ ուժեղ դարձնում։ Այսօր իշխանությունը խոսում է խաղաղությունից, բայց խաղաղություն չի կարող լինել առանց հիշողության։

Եվ այս մոռացումը, այս լռությունը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի: Ճիշտ հակառակը՝ այս լռությունը բնավ չի տանում խաղաղության: Եթե չես հիշում քո զոհերին, ինչպե՞ս կարող ես ապագա ունենալ: Այս լռության մեջ մոռացության ենք տվել նաեւ բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, ինչպե՞ս եղավ այդ հարձակումը, ու՞մ ենք վստահել մեր բանակը, ինչպե՞ս հակառակորդը կարողացավ երեք ուղղությամբ ճեղքել մեր պաշտպանությունը, ինչու՞ այդքան զոհ ունեցանք եւ, վերջապես, ինչո՞ւ է մինչև հիմա Էդվարդ Ասրյանը շտաբի պետի պաշտոնում:

էդիկ Բաղդասարյան

«Հետք»

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test