Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրքիա՞, թե՞ Իսրայել. Ալիևի «ոդիսականը» 1in.am 1in.am

time
Թուրքիա՞, թե՞ Իսրայել. Ալիևի «ոդիսականը»

Սեպտեմբերի 15-ին Բաքվում ոստիկանությունը դաժանորեն ցրել է Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսի կողմից քաղաքի օկուպացման 107-րդ տարելիցի առթիվ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության և այսպես կոչված Ազգային ժողովրդավարական ուժերի խորհրդի կազմակերպած երթ-հանրահավաքը:

Այդ մասին ֆեյսբուքի անձնական էջում ծավալուն գրառում է կատարել վտարանդի լրագրող, ԱԺՃ «Ազադլըգ/Ազատություն» թերթի խմբագիր Գանիմեդ Զահիդովը: Նա ծաղրել է Ադրբեջանով մեկ կանգնեցված «երկաթե բռունցքի» արձանները և Իլհամ Ալիևին անվանել «վախկոտ», որ սարսափում է ընդդիմության «նույնիսկ հինգ րոպե տևող միջոցառումներից»:

Ի՞նչ բռնություններ է Ալիևը գործադրում ԱԺՃ-ի առաջնորդի կամ այլախոհների նկատմամբ՝ Ադրբեջանի ներքին գործն է: Էական է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Բաքվում կասեցվել է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք և «մեկ ազգ՝ երկու պետություն» խորհրդանշող միջոցառում: Ընդ որում, դա տեղի է ունեցել այն պահին, երբ «թուրք ազատարար զինվորի» արձանին հարգանքի տուրք էր մատուցում Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Սելջուկ Բայրաքտարը:

Խորքային ի՞նչ տարաձայնություններ ունեն Էրդողանը և Ալիևը, կարելի է ենթադրել իշխանական haqqin.az –ի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաևի և Turkiye-ի սյունակագիր Սևիլ Նուրիևայի բանավեճից: Նուրիևան, ընդ որում, Էրդողանի լրագրողական թիմի անդամ է:

Նա համարում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Իսրայելի հետ ռազմավարական գործընկերությունը, քանի որ Նաթանյահուն «Գազայում ցեղասպանություն է իրականացնում», Ֆաթուլլաևը, մինչդեռ, պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը «ահաբեկչական կազմակերպություն է, Իսրայելը նրա դեմ պայքարում է միջազգային իրավունքի շրջանակներում»:

Դոհայում սեպտեմբերի 15-ին ընդունվել է արաբա-իսլամական գագաթաժողովի հայտարարություն, որով Իսրայելը դատապարտվում է որպես «ցեղասպան և ավազակային պետություն», խնդիր է դրվում հասնել ՄԱԿ-ում նրա անդամակցության կասեցմանը: Reuters-ի փոխանցմամբ՝ «ոչ հրապարակային քննարկվել է «արաբական ՆԱՏՕ» ստեղծելու հավանականությունը»:

Ալիևի համար Թուրքիա՞, թե՞ Իսրայել ընտրությունը, հավանաբար, վերածվում է արտաքին քաղաքական ոդիսականի: Դոհայի հայտարարության դեմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը որևէ վերապահում չի դրսևորել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test