Ես քաղաքապետարանն ուրիշ ձեւի եմ հանձնել նախկիններին, դրան մոտ օրերս կանդրադառնամ: Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ հիշեցրին քաղաքապետարանի խայտառակ վիճակի մասին ավելի վաղ իր կատարած հայտարարությունը:
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, նա շարունակեց. «Ինձ դատարան են բերել լոկ նրա համար, որ ես մարդկանց հողատարածքներ եմ տվել, որ մարդիկ բնակարաններ, կենցաղսպասարկման օբյեկտներ կառուցեն։ Երկրաշարժ տեսած քաղաքապետը, եթե նման գործելաոճ չի որդեգրում, ուրեմն պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է… Եթե դրա մասին եք ասում, ապա կասեմ, որ ես մեղավոր եմ, որ մարդկանց թողել եմ բնակարաններ կառուցել 90 տոկոս փլված քաղաքում։ Ես զարմանում եմ, որ դրանում կարելի է քաղաքապետին մեղադրել»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ճնշումների տակ հրաժարվի քաղաքապետի պաշտոնից, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես էդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ։ Ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, ամեն տեղ էլ տղամարդու տեղ է։ Գնում ենք առաջ, իմ հայրենիքի համար ամեն ինչի էլ պատրաստ եմ։ Ինձ պետք էլ չէ էս հասակիս պետական կառույցում աշխատել, բայց երբ տեսնում եմ՝ այսօր երկիրը տանում են թուրքացման։ Այսօր հարցը դրել ենք, կամ էստեղ պետք է լինի ռուսը, կամ թուրքը…Հիմա բոլորդ կողմնորոշվեք՝ կամ թուրքի կողմն եք, կամ ռուսի հետ պետք է գնաք։ Այս ամեն ինչը տեսնելով, մենք էս երկուսի մեջ ընտրությունը պետք է քննարկման առարկա սարքե՞նք։
Ավետիք Իսահակյանն ասում էր՝ երկու սերունդ է մեծանում, մեկ կոսմոպոլիտ, անհայրենիք, անհավատ, անհայրենիք, սրբապիղծ, մյուսն էլ՝ հավատքով, հայրենիք սիրող, ընտանիք սիրող։ Հաղթելու է ճշմարտությունը»։
Վարդան Ղուկասյանն անդրադառնալով որդու խափանման միջոց տնային կալանքին եւ առաջադրված նոր մեղադրանքներին՝ ասաց, բան չունեմ ասելու, հանգիստ եղեք, ամեն ինչ կանցնի, երկիրը խաղաղ լինի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test