Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել armtimes.com armtimes.com

time
Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) և 191-րդ հովածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):

Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանի և նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու վերաբերյալ:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես պատշաճ կարգով արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Կադաստրի կոմիտեից հերքել են կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ լուրերն ու հրապարակումները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test