Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․ «Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։ Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը։ Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։ Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։ Սակայն իրականությունն այլ է․ Ադրբեջանը, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։ Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։ Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք» այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքներն իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test