Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը:
Հանրային ՀԸ եթերում Ռուբինյանն անդրադառնալով այս հանդիպմանը՝ նշել է, որ Երևանում տեղի ունեցած հանդիպումը սիմվոլիկ առումով դրական է:
«Սա մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում, մեր երկրում, այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք 3-րդ երկրներում, մեկ անգամ հենց սահմանին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի»,- ասել է նա:
Ռուբինյանը նշել է, որ հաջորդ հանդիպման օրը հստակեցված չէ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test