Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երկակի աշխարհ` երկակի ստանդարտներ hraparak.am hraparak.am

time
Երկակի աշխարհ` երկակի ստանդարտներ

Մի կողմից քարոզում են բաց սահմաններ, գլոբալիզացիա, մշակույթների խաչասերում, ազգերին` իրարից տարբեր արժեքների ընդօրինակում, աշխատուժի տեղաշարժ ու փոխանակում, մյուս կողմից դաժան պայքար են մղում միգրանտների դեմ, վիզային ռեժիմներ խստացնում, կեցության կարգվիճակ ու քաղաքացիություն շնորհելիս հաար ու մի խոչընդոտ ստեղծում:

Մի կողմից բողոքում են, որ ծնելիությունը խիստ անկում է ապրել, հասարակությունները կատաստրոֆիկ տեմպերով ծերանում են եւ տարեցների քանակն այնքան է աճում, որ աշխատող երիտասարդները չեն կարողանում այնքան արժեք ստեղծել, որ իրենց երկրում տարեցները բարձր կենսաթոշակ ստանան, ապահովված ծերություն ունենան, մյուս կողմից ամեն խոչընդոտ ստեղծում են երիտասարդների առաջխաղացման դեմ, նրանցից փորձ ու հմտություններ պահանջում, առանց համապատասխան փորձի աշխատանքի չեն ընդունում:

Մի կողմից թույլատրում են, որ «հանցագործ սորոսականները» անօրինական միգրացիա կազմակերպեն, տարբեր երկրներում ապազգային խմբերի աճեցնեն, որոնց «աստվածը» փողն է եւ դրամաշնորհները, մյուս կողմից բողոքում են, որ տարբեր երկրներում քաղաքացիական հասարակություն չկա, մարդու իրավունքների համար հասարակությունը չի պայքարում եւ այլն:

Շարունակ բողոքում են անիմաստ զոհերից ու ագրեսոր պետությունների ոտնձգություններից` ուղղված իրենց հարեւաններին, բայց հենց բողոքողներն էլ ամենուրեք պատերազմներ են հրահրում, ողջ աշխարհում ռազմական բազաներ հիմնում, անասելի քանակությամբ զենք արտադրում` միլիոնավոր մարդկանց վերածելով փախստականների, նրանց մահվան պատճառ դառնալով: Իսկ հետո էլ` զարմանում են փախստականների քանակից հենց իրենց երկրներում:

Միգրանտների մեծ մասը Սիրիայից է, Աֆղանստանից, Իրաքից, Սուդանից, Պաղեստինից, Լիբանանից, աֆրիկյան տարբեր երկրներից, որտեղ գլոբալիստները եւ Նոր աշխարհը վերաձեւողները տասնամյակներ շարունակ պատերազմներ եւ ցեղասպանություններ են հրահրում:

Արեգ Մարգարյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test