Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մայր աթոռը Իսպանիայից ձեռք է բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը» sputnik sputnik

time
Մայր աթոռը Իսպանիայից ձեռք է բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը»
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանները «Galeria Frame» վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը»: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների բաժինը։
Նշվում է, որ Սբ Էջմիածնի գանձերի համալրումը տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ և Ռոզա Հովհաննիսյանի բարերարությամբ։
«Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել «DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus» երկհատոր աշխատության»,– ասված է հաղորդագրության մեջ: Քարտեզը ներառում է նաև Հայաստանի տարածքն ու անվանումը։
Էջմիածնից հայտնում են, որ քարտեզը նորոգումից հետո կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test