Աստվածաշնչային ընկերակցության Արաբական Ծոցի երկրների ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանի համար Արարատ լեռն ինքնություն է:
«Ես ծնվել եմ Բեյրութում՝ Սփյուռքի իրականության մեջ, և երբ հայկական դպրոց գնացինք, առաջին արտասանությունները, որ սովորում էինք, Արարատ լեռան մասին էին: Այնպես որ, մենք մեծացանք Արարատ լեռով. Այն մեզ համար ինքնություն էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ ամիսներ առաջ ծնված թոռի անունը Մասիս են դրել:
Նա ցավում է, որ ՀՀ իշխանությունների որոշմամբ Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա. «Սա նշանակում է, որ նոյեմբերից երբ գամ Հայաստան, այլևս իմ անձնագրի կնիքում Արարատ լեռը չի լինելու, ինչը ցավալի իրականություն է»:
Նիկոլ Փաշինյանի բացատրությունն այն է, որ նկարներով չպետք է նյարդայնացնենք հարևաններին՝ տվյալ դեպքում նկատի ունենալով Թուրքիային:
Հրայր Ճեպեճյանը կրկնեց՝ Արարատը մեզ համար ինքնություն է, արժանապատվություն և պատիվ է. «Սփյուռքահայերով մենք Արարատով մեծացանք, հիմա հատկապես մեր նոր սերունդին ինչպե՞ս սովորեցնենք, ինչպե՞ս բացատրենք»:
Նրա խոսքով՝ Սփյուռքում կան մտահոգություններ, հուսահատություններ և հուսախաբություններ. «Մարդիկ կան, որոնք լուռ են, ուրիշներն ընկճված են, բայց կան նաև մարդիկ, որոնք հայությունից են հուսախաբ եղել, ասում են՝ եթե սա է հայությունը, ուրեմն՝ ինչի՞ համար էր այս բոլորը: Սփյուռքում հայ մնալը մեծ մարտահրավեր է, զոհողություն է, այնպես որ, չի կարելի սակարկել քո ազգային ինքնությունը: Չմոռանանք, որ դասական Սփյուռքը Ցեղասպանության արդյունքն է. ես երրորդ սերինդի զավակն եմ, Ցեղասպանություն չեմ տեսել, բայց այդ ցավը կրում եմ, իմ զավակներն էլ Ցեղասպանություն չեն տեսել, բայց այդ ցավը կրում են: Սա իրականություն է, որ չես կարող սակարկել, անտեսել, ինչպե՞ս անեմ: Իմ ընտանիքի 25 անդամ նահատակվել է Ցեղասպանության ժամանակ, և բոլորի նկարներն ունեմ իմ ընտանեկան ալբոմներում: Նրանց նկարներն ինձ հետ խոսում են: Ճշմարտության և արդարության հասնելու տրամադրություն կա»:
Նա շեշտեց, որ Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից հետո Սփյուռքում անխտիր բոլորի կողմից ընդվզում կար. «Շատերը բարձրաձայն իրենց բողոքն արտահայտեցին, ուրիշները՝ լռելյայն: Ցեղասպանությունը կարմիր գիծ է ոչ միայն սփյուռքահայերի, այլև Հայաստանում ապրող հայերի համար: Դա չի՛ կարելի սակարկել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test