Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևի «փախուստը» և Էրդողանի «երկար ձեռքը» 1in.am 1in.am

time
Ալիևի «փախուստը» և Էրդողանի «երկար ձեռքը»

Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել է Դոհա՝ մասնակցելու Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտահերթ գագաթաժողովին, որ գումարվում է Կատարի նախաձեռնությամբ՝ Իսրայելի կողմից այդ երկրի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի նստավայրի դեմ օդային հարձակումից հետո:

Նույն օրը Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Սելջուկ Բայրաքտարը գործուղվել է Բաքու: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նա «հարգանքի տուրք է մատուցել թուրք ազատարար զինվորի հուշարձանին»: Սեպտեմբերի 15-ը օսմանյան գեներալ Նուրի փաշայի հրամանատարությամբ թուրքական էքսպեդիցիոն կորպուսի կողմից Բաքվի օկուպացման և հայ բնակչության ջարդերի օրն է:

Աչքի է զարնում, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետին «ուխտագնացության» արարողությանն ուղեկցել է միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը, կառավարության, Միլլի մեջլիսի, նախագահի աշխատակազմի ոչ մի պաշտոնյա ներկա չի գտնվել: Ամենայն հավանականությամբ՝ ի պատասխան նման սառն ընդունելության, թուրք զինվորականը չի այցելել «շեհիդների ծառուղի»:

Օրվա վերջին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը մեկ նախադասությամբ տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևը Շուշիում «ընդունել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Սելջուկ Բայրաքտարին»: Ըստ երևույթին, Ալիևը սեպտեմբերի 14-ին Բաքվից ուղևորվել է օկուպացված Արցախ, որպեսզի խուսափի Դոհա մեկնելուց: Կատարի մայրաքաղաքում նախատեսվում է ընդունել Իսրայելին դատապարտող քաղաքական հայտարարություն: Ավելին, Կատար ուղևորվելուց առաջ Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ «բոլոր իսլամական պետությունները պետք է Իսրայելի հետ կապերը խզեն»:

Ի՞նչ կարևորագույն ուղերձ է Ալիևին հղել Էրդողանը, որ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը հարկադրված է եղել նրան «գտնել» Շուշիում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test