Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրակա՞ն, թե՞ հնարովի կերպար է Կարեն Ավանեսյանը, որին երեկ Ստեփանակերտում ձերբակալեցին hraparak.am hraparak.am

time
Իրակա՞ն, թե՞ հնարովի կերպար է Կարեն Ավանեսյանը, որին երեկ Ստեփանակերտում ձերբակալեցին

Երեկ, ըստ ադրբեջանական ԶԼՄ֊ների, Ստեփանակերտում ձերբակալվեց հայազգի Կարեն Ավանեսյանը (ծնված 1967 թ.)։ Ադրբեջանի իրավապահ մարմինների պնդմամբ՝ նա փորձել է զինված ներթափանցել միջոցառման տարածք․ նրա մոտից հայտնաբերվել են ավտոմատ և նռնակներ։ Հայտարարել են, թե ձերբակալության պահին Ավանեսյանը նռնակներ է նետել և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է ինքը և մեկ ոստիկան։

Կարեն Ավանեսյանի կերպարի հետ կապված փորձեցինք ճշտումներ անել արցախցիներից։ «Հրապարակ»֊ի հետ զրույցում արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը նշեց․

«Ճիշտն ասած՝ մենք նրան չենք ճանաչել։ Ինքը ոչ մի ձևով աչքի չի ընկել, որ իմանայինք։ Կարո՞ղ է ` միայն իր բնակության վայրում ապրած մարդիկ ճանաչեն իրեն»։

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն էլ գրել է, որ արցախցի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել․ շատ վաղ տարիքում կորցրել է մորը, դպրոցում վատ է սովորել, սակայն հետագայում երկու համալսարան է ավարտել կարմիր դիպլոմներով, ազատ տիրապետել է մի քանի լեզվի և չափազանց զարգացած եղել։ Նրան բնութագրել են որպես ինքնամփոփ ու քիչ շփվող, ինչը շատերի մոտ տարօրինակ տպավորություն է ստեղծել։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ նշել էր, թե անձամբ չի ճանաչում Կարեն Ավանեսյանին, բայց լսել է, որ հոգեկան խնդիրներ ուներ։

Նշենք, որ համացանցում Ավանեսյանի կերպարի շուրջ կարծիքները հակասական են։ Ոմանք նրան տեսնում են մեր օրերի Թեհլերյան՝ նվիրված ու վրիժառու կերպար, որին կարելի է հարգանքով վերաբերվել, իսկ մյուսները պնդում են, որ ադրբեջանական կողմը պարզապես ստեղծել է շինծու պատմություն՝ հայկական կողմին ապակողմնորոշելու և քարոզչական նպատակի համար։

Ուշագրավ է, որ այս պահին, միջադեպի, Ավանեսյանի վիճակի և գտնվելու մասին հայկական կողմը որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test