Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մի արտգործնախարարն ի՞նչ էր՝ չկարողացաք մեկին գտնել, որ անվան մեջ Արարատ բառը չլիներ hraparak.am hraparak.am

time
Մի արտգործնախարարն ի՞նչ էր՝ չկարողացաք մեկին գտնել, որ անվան մեջ Արարատ բառը չլիներ

Մեր գյուղացիք սովորություն ունեին իրենց ոչխարների վրա նշան անելու, որ եթե բան է, հոտը գայլից կամ մի ուրիշ բանից իրար խառնվեր հովիվը հասկանար՝ որ ոչխարն ումն է: Մեկը կարմիր ներկով կենդանու մեջքին երկար գիծ էր քաշում, մեկն իր ոչխարի առջևի ձախ ոտքն էր ներկում, մյուսը՝ աջ, մեկը ձախ ականջից էր մի փոքր կտրում, մյուսը՝ աջ: Հովիվն անգիր գիտեր, թե որն ում ոչխարն է, ով քանի ոչխար ունի հոտում: Նույնիսկ ոչխարներն էին իրար սովորել ու ճանաչում այդ «տարբերանշաններով»: Տունդարձին Վարդգես դայու ոչխարներն, օրինակ, երբեք Մակարանց Իսոյի գոմը չէին լցվում: Այս իմաստով գյուղում բոլորը հանգիստ էին, բացի շներից, որոնք ավելի գլոբալ հարցեր էին լուծում: Նրանց գործը գայլի հետ էր, իսկ գայլը, ինչպես գիտեք, ոչխարը տանելիս ավելորդ ձևականությունների հետևից չի ընկնում: Ասենք՝ գյուղապետի ոչխարի վրա գյուղապետարանի կնիքն է դրված… Գայլը հո կնիքին չի՞ նայում: Տանում է, և վերջ: Շներին նույնպես տարբերանշանները ոչինչ չէին ասում: Նրանց խնդիրը անձնազոհ կերպով ողջ հոտը պահելն էր, անվնաս գյուղ բերելը:

Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Մեր հայրենի իշխանությունները որոշել են իրենց հպատակների անձնագրերի մեջ մի այնպիսի դրոշմակնիք դնել, որ, ինչպես Արսեն Թորոսյանն է ասում, համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Դա որն է՝ ես այնքան էլ լավ չհասկացա, որովհետև ավելի ժամանակակից բան, քան Արարատի ուրվանկարն է, աշխարհում չկա: Եվ ապա՝ օտար երկրներում մերոնց անմիջապես ճանաչելու համար մի՞թե ավելի ցայտուն տարբերանշան կարող է լինել, քան այն լեռան պատկերը, որի փեշերին իջել է աշխարհահռչակ Նոյն իր տապանով: Ողջ քրիստոնյա աշխարհը գիտի այդ պատմությունը և այն, որ, Նոյն Արարատից իջնելով, տեսել է հենց այն երկիրը, որն այսօր հայտնի է որպես Հայաստանի Հանրապետություն: Վերցրել, Արարատի պատկերը հեռացրել են ՀՀ հպարտ… քաղաքացիների վրա դրվող դրոշմակնիքներից: Եվ ոչ մի բացատրություն… Արա, որ ձեր հպարտը կորավ, ո՞վ է գտնելու և վերադարձնելու նրան: Իսկ որ օտար գելը կերավ, Թորոսյան Արսենը պիտի կարողանա՞ բացատրել, թե ինչու գելը կերավ անձնագրի մեջ Արարատի գծապատկեր չունեցող մեր ոչխարին:

Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյանն աչքիս լույսը չէ, բայց պիտի ասեմ, որ նրա բացատրությունն այս ամենին ամենախելամիտն էր: Նա հստակ ասաց, որ դա թուրքերի պահանջով է արվել, որպեսզի Հայաստանի հետ թուրքական անցակետը Թալեաթի անունով չկոչեն: Այսինքն, Սծյոպիկը օրը ցերեկով տեղը տեղին քըլըչացրել է Նիկոլին ու նրա հատուկ բանագնացին: Ու մինչև Նիկոլի սազանդարները խոդի ընկան, որ ասեն՝ Արարատի պատկերը մեր դրոշմակնիքի վրա տարածքային պահանջ է Թուրքիայից, բանը բանից անցել էր, Քըլըչն էլ թողել` գնացել:

Ինչևէ… Հիմա գանք մեր ոչխարներին՝ մեր տարածքում արածող: Հայտնի է, որ ամեն երկրի սահմանին տեղադրված է լինում այդ երկրի զինանշանն ու դրոշը: Ի՞նչ պիտի ասեք Քըլըչին, երբ նա գա Հայաստան ու տեսնի մեր զինանշանը՝ Արարատի պատկերով: Քըլըչը կընկնավորի, չէ՞, կասի՝ դուք էս ինչ տեսակ «խաղաղության խաչմերուկ» եք, որ զինանշանով անգամ մեզ տարածքային պահանջներ եք ներկայացնում… Ախր ոչ մի հարցում բախտներդ չի բերում: Մի արտգործնախարարն ի՞նչ էր՝ չկարողացաք այնպիսի մեկին գտնել, որ անվան մեջ Արարատ բառը չլիներ: Ի դեպ՝ այս «նորարարությունից» ամենաշատը հենց Արարատ Միրզոյանն է տուժելու: Համ նորմալ դրոշմակնիք չի ունենալու անձնագրում, համ էլ, ով գիտի, անունն է փոխելու: Ու որ հանկարծ խառնվեց ուրիշ հոտի, այլևս հնարավոր չի լինելու նույնականացնել ու հետ բերել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test